Ազգերի լիգայի խաղարկության «4-ի եզրափակիչի» առաջին կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց Գերմանիայի հավաքականի դեմ։ 48-րդ րոպեին «բունդեսմանշաֆթից» հաշիվը բացեց Ֆլորիան Վիրցը։ Բաց թողած գոլից հետո պորտուգալացիները ֆանտաստիկ խաղ ցույց տվեցին ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից 63-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, իսկ 68-րդ րոպեին հաղթական գոլը խփեց […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության «4-ի եզրափակիչի» առաջին կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը կմրցի Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` հունիսի 4-ին, կմեկնարկի Ազգերի լիգայի խաղարկությունում կմեկնարկի «4-ի եզրափակիչը»։ Մրցաշարի կիսաեզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. Գերմանիա – Պորտուգալիա (4.06, 23:00), Իսպանիա – Ֆրանսիա (5.06, 23:00)։ Երրորդ տեղի հանդիպումն ու եզրափակիչը կկայանան հունիսի 8-ին։ Բոլոր հանդիպումները տեղի կունենան Գերմանիայի Մյունխեն ու Շտուտգարտ քաղաքներում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 49-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել միլանյան գրանդի ղեկավարության հետ հունիսի 3-ին ունեցած հանդիպումից հետո։ Իտալացի մասնագետն աշխատանքի կանցնի Սաուդյան Արաբիայում ու կգլխավոր «Ալ Հիլալը»։ Կողմերը երկու տարվա պայմանագիր կստորագրեն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` Ինձագին «Ալ Հիլալում» կվաստակի տարեկան 25 […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Տուլիպան, հայտնում ակումբի մամուլի ծառայությունը։ 52-ամյա մասնագետը 2017-2021 թթ. աշխատել է «Պորտուի» համակարգում ու մարզել անվանի ակումբի Մ-15, 17 ու 19 տարեկանների թիմերը։ Պորտուգալացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է նաև «Մարիտիմուն», «Վիեզլան», «Տորենսեն», «Տրոֆենսեն», «Շավիշը» և այլ ակումբներ։ Վերոնշյալ բոլոր ակումբները պորտուգալական են։ Տուլիպան ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1986-98 […]
Ավելին
Չորս ակումբ արդեն նվաճել է աշխարհի 2029 թ. ակումբային առաջնության ուղեգիր։ Մրցաշարում իրենց տեղն ամրագրել են Ասիայի, Աֆրիկայի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողները` համապատասխանաբար «Ալ Ահլին» (Սաուդյան Արաբիա), «Պիրամիդսը» (Եգիպտոս), «Կրուս Ասուլը» (Մեքսիկա) և ՊՍԺ-ն (Ֆրանսիա)։ Ակումբները մրցաշարին որակավորվում են միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։ Հետագայում կորակավորվեն աշխարհամասերի` նաև հաջորդ երեք տարիների չեմպիոններն ու […]
Ավելին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում», հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։ Կողմերը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության են հասել։ Սերբական ակումբը Թիկնիզյանի տրանսֆերի համար կվճարի 1,7 միլիոն եվրո։ «Ցրվենա Զվեզդան» գումարը կվճարի երեք փուլով։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո կվաստակի` Բելգրադը ներկայանցող ակումբի` եվրագավաթային ուղեգիր նվճարելու և […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել «Վուլվերտեմփթոնի» հարձակվող Մատեուս Կունիային, գրում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տեղեկություններով` մանկունիական գրանդը բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 74 միլիոն եվրո է վճարել։ Գործարքը դարձել է «Վուլվերհեմփթոնի» պատմության մեջ ամենաթանկ վաճառքը։ 26-ամյա ֆուտբոլիստը «գայլերի» կազմում հանդես էր գալիս 2023 թ. հունվարից 92 խաղում […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է գործող չեմպիոն «Բոտաֆոգոյին»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև աստղային վինգեր Նեյմարը, որը 76-րդ րոպեին ձեռքով գրավել է մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Դավի Լասերդան նկատել է դա ու ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտը ցույց տվել` հեռացնելով նրան դաշտից։ Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» վինգեր Տենտոն Յենեն տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել. այն ուժի մեջ կլինի 2028 թ. հունիսի 5-ը ներառյալ։ Նիգերիացի եզրային հարձակվողը «Արարատ-Արմենիայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, 113 խաղում խփել է 46 գոլ, կատարել 24 ասիստ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։ «Բալթիկան» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026