ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը բարձրացել է 90-րդ հորիզոնական։ Այժմ մեր ընտրանին իր ակտիվում ունի 1252,60 միավոր և, նախորդ թարմացման համեմատ, բարելավել է դիրքը 7 հորիզոնականով։ Հիշեցնենք, որ հունիս ամսին Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ տոնեց Եվրո-2024-ի որակավորման փուլում` առավելության հասնելով համապատասխանաբար Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) ընտրանիների նկատմամբ։ […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները ներկա են եղել Եվրո-2024-ի որակավորման երրորդ տուրում կայացած Ուելս – Հայաստան (2:4) հանդիպմանը և հետևել 23-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Աղբյուրի փոխանցմամբ` սկաուտները հանդիպմանը ներկա են եղել CAA Stelar գործակալության հրավերով, որը պաշտպանում է նաև Սպերցյանի շահերը։ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակներին։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին օրեր առաջ Եվրո-2024-ի որակավորման փուլում նախ հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց Ուելսին, ապա սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի նկատմամբ։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Այսօր` հունիսի 27-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկությունը։ Պայքարը կսկսվի որակավորման նախնական փուլից, որին մասնակցում են Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած` ՈՒԵՖԱ-ի ամենացածր վարկանիշ ունեցող 4 ակումբները։ Որակավորման նախնական փուլը փոքրիկ մրցաշար է, որն անցկացվում է փլեյ-օֆֆ ձևաչափով, իսկ դիմակայությունները բաղկացած են մեկական խաղից։ Որակավորման նախնական փուլում պարտված բոլոր 3 ակումբները պայքարը շարունակելու են Կոնֆերենցիաների լիգայի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի և «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Bild-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Բավարիայից» հեռանալու պատճառների մասին. «Դեռ ձմռանն էի որոշել, որ չեմ երկարաձգելու պայմանագիրս «Բավարիայի» հետ։ Նման մրցակցության պայմաններում դժվար է առաջընթաց գրանցել։ Որպես երիտասարդ ֆուտբոլիստ` «Բավարիայում» չէի տեսնում զարգացման լավագույն հեռանկարներն, իսկ «Բորուսիայի» առաջարկը եղավ ճիշտ ժամանակին, որը հիանալի ակումբ է` երկրպագուների […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դինամո Մոսկվայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն անցնող օրերին Հայաստանում է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների` նա պետք է ներկա լիներ Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան – Լիտվա (2:1) հանդիպմանը, ինչից հետո էլ պետք է հանդիպեր ՀՖՖ ներկայացուցիչներին։ Այդուհանդերձ, 20-ամյա ֆուտբոլիստը հերքել է, որ վերոնշյալ տեղեկությունը. «Մեկնել էի Հայաստան` հանգստանալու։ Ամեն ինչ […]
Ավելին
Այսօր` հունիսի 23-ին, «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է։ Այդ մասին տեղեկացել ենք instagram-ի որոշ օգտատերերից, այդ թվում նաև` Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի էջից, ով հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ անվանի ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է SportItalia-ն, 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտն «Այաքսն» է։ Աղբյուրի փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Սասուոլոն», «Ինտերն» ու «Ֆիորենտինան»։ Որոշ աղբյուրներ գրում են նաև, որ Սպերցյանին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Բորուսիա Մյոնխենգլադբախը»։ Հաղորդվում է, որ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի որակավորման առաջին փուլից պայքարն սկսելու է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ալաշկերտը», որի շրջանակում մրցելու է Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» դեմ։ Այդ դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է հունգարական «Դեբերեցենի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի որակավորման առաջին փուլից պայքարն սկսելու է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան», որի շրջանակում մրցելու է ալբանական «Էգնատիայի» դեմ։ Այդ դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է հունական «Արիսի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023