«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Մրցաշարի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը մրցակցի դաշտում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Ռումինական ակումբից 17-րդ րոպեին բացեց Յովկո Լուկիչը, հյուրերի պատասխան գոլը 53-րդ րոպեին խփեց Կամո Հովհաննիսյանը։ «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլն էլ 117-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Փոլ Այոնգոն։ Հիշեցնենք, […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց հունգարական «Դյորի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը բավական անհաջող հանդիպում անցկացրեց` պարտվելով 1:3 հաշվով։ «Դյորից» դուբլ գրանցեց Նադիր Բենբուալին, մեկ գոլ էլ խփեց Դանիել Շտեֆուլը։ Վերջինը դիմակայության վճռորոշ գնդակը Հենրի Ավագկայանի պաշտպանած դարպասն ուղարկեց 90+1-րդ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում է հունգարական «Դյորի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո երևանյան ակումբը պարտվում է 0:1 հաշվով. 16-րդ րոպեին աչքի է ընկել Նադիր Բենբուալին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սիբիուի «Մունիսիպալ» ստադիոնում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չեն խփել (0:0)։ Պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով կմկենարկի 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի հունգարական «Դյորի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» հաղթել է 2:1 հաշվով։ Դիմակայության պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիու ծանր վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի երկար ժամանակ, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Պարտուգալացի ֆուտբոլիստը պատռել է ծնկի խաչաձև կապանները։ Նախնական տեղեկություններով նրա ապաքինման համար անհրաժեշտ կլինի 10 ամիս։ 30-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել 2024 թ. ամռանը, 46 խաղում 27 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։ Հայաստանի չեմպիոնը, որպես Գրեգորիուի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» Բուդապեշտի «Գրուպամա Արենա» ստադիոնում մրցեց «Ֆերենցվարոշի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նոան» Աբովյանում պարտվել էր 1:2 հաշվով։ Պատասխան հանդիպումը գերգոլառատ ու թրիլերային պայքարում անցավ. Հայաստանի չեմպիոնը կրկին պարտվեց` 3:4 հաշվով։ Հունգարիայի չեմպիոնն Ալեքսանդր Պեշիչի ջանքերով բացեց արդեն 50-րդ վայրկյանին, «Նոան» 7-րդ րոպեին պատասխանեց Էլդեր Ֆերեյրայի գոլով։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում մրցում է հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ։ Հանդիպման 7-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանը ոսկերչական ասիստ կատարեց Էլդեր Ֆերեյրային։ Վերջինը դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կարիերան կշարունակի «Նոայում», սոցցանցերում գրում է անվանի լրագրող Ռուդի Գալետին։ Հայաստանի չեմպիոնը 27-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում առաջ է անցել Բուդնեսլիգա-2-ը ներկայացնող «Կարլսռուեից»։ Գերմանական ակումբը նույնպես հավակնում էր նրա հետ պայմանագիր կնքելուն, սակայն բոսնիացի հարձակվողը նախընտրել է տեղափոխվել «Նոա»։ Հուլիսի 31-ին Մուլահուսեյնովիչը բուժզննում կանցնի հայկական ակումբի հետ […]
Ավելին
«Ուրարտուից» հեռացած վինգեր Էդգար Մովսեսյանը տեղափոխվել է Կիպրոսը ներկայացնող «Օմոնոիա մայիսի 29», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 26-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներից 2017-18 թթ. հանդես է եկել նաև ռումինական «Ֆորեստայում», մասնակցել 4 հանդիպման։ Մովսեսյանը նախորդ մրցաշրջանում խաղում էր «Ուրարտուում», որի կազմում ունի 31 հանդիպում, 5 գոլ և 3 ասիստ վիճակագրությունը։ […]
Ավելին
1 40 41 42 43 44 341

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026