Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կսկսի պայքարն աշխարհի 2026թ. առաջնության որակավորման փուլում։ Եղիշե Մելիքյանի գլխագորած թիմը եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում է, որտեղ երկուական հանդիպում կանցկացնի Պորտուգալիայի, Իռլանդիայի ու Հունգարիայի թիմերի դեմ։ Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Հայաստան – Պորտուգալիա` 6.09, 20:00 Հայաստան – Իռլանդիա` 9.09, 20:00 Հունգարիա – Հայաստան` 11.10, 20:00 Իռլանդիա – Հայաստան` 14.10, […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին. «Գործ ունենք լուրջ մրցակցի հետ։ Պորտուգալիայի հավաքականը լավագույններից է Եվրոպայում, բայց մենք մեր ծրագրերն ունենք։ Նրանք նույնպես թույլ կողմեր ունեն։ Չեմ կարող եմ շատ փակագծեր բացել, քանի որ դա […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին. «Թիմում հրաշալի մթնոլորտ է։ Լավ ենք ճանաչում մարզչին։ Նա շատ խստապահանջ է և ունի իր սկզբունքները։ Վերջին օրերին առավելագույն ուժերն ենք ներդրել` հանդիպմանը պատրաստ լինելու համար։ Ֆիզիկապես լավ վիճակում եմ։ Տա՜ […]
Ավելին
Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբի առաջին տուրում հյուրընկալվելիս մրցում է Շվեդիայի հասակակիցների թիմի դեմ։ 44-րդ րոպեին «Բարսելոնայի» նորեկ Ռունի Բարդաղջին աչքի ընկնելու հիանալի շանս ուներ, բայց «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց նրա իրացրած 11-մետրանոցը։ Նշենք, որ Բարդաղջին, ըստ նախնական տեղեկոււթյունների, հայկական ծագում ունի։ Նրա հորական պապհը հայ է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը Հայաստանի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին. «Ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականին։ Կարող եմ ասել` Հայաստանը որակյալ թիմ ունի։ Մրցակիցն ամուր պաշտպանություն ունի, կարողանում է նաև վտանգավոր հակագրոհել։ Հայաստանի հավաքականում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք անհատական փայլուն որակներ ունեն։ Ժոտայի […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Հայաստանի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին. «Հայաստանի հավաքականի դեմ խաղը լուրջ մարտահրավեր է։ Մեծ հարգանք ունենք Հայաստանի թիմի նկատմամբ։ Հայերն ամեն ինչ կանեն` սեփական դաշտում լավ հանդիպում անցկացնելու համար։ Նոր մարզիչ է գլխավորել Հայաստանի հավաքականը, ուստի […]
Ավելին
Անվանի մրցավար Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար – Էնթոնի Թեյլոր, Եզրային մրցավարներ – Գարի Բեսվիկ, Ադամ Նան, Տեսաօգնականներ – Պետեր Բենքս, Ստյուարտ Էտվել, Չորրորդ պաշտոնյա – Ռոբերտ Ջոնս։ Բոլոր մրցավարներն Անգլիայից են։ 46-ամյա Թեյլորն այս […]
Ավելին
Շվեյցարական «Սիոնի» պաշտպան Նաթանիել Սայինտինին տեղափոխվել է «Նոա», հաստատում է Transfermartk-ը։ Հայաստանի չեմպիոնը դեռ պաշտոնապես չի ներկայացրել գվադելուպցի ֆուտբոլիստին, սակայն նրան արդեն ընդգրկել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հայտացուցակում։ 25-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Ֆրանսիայի Լիգա 2-ը ներկայացնող «Մարդիկում», 29 խաղում 3 ասիստ է կատարել։ Սայինտինին «Սիոնում» էր 2019թ. հունվարից, 55 խաղում […]
Ավելին
«Նոան» շվեյցարական «Սիոնից» վարձակալել է դարպասապահ Թիմոթի Ֆայուլուին, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Կողմերը վարձակալական պայմանագիրը ստորագրել են մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 26-ամյա դարպասապահը «Սիոնի» համակարգում է 2018 թ. փետրվարից, 104 խաղից 28-ում դարպասն անառիկ է պահել։ Ֆայուլուն հրավիրվում է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանարապետության ազգային հավաքական, նասնակցել է 1 հանդիպման։ Ֆայուլուի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը […]
Ավելին
Հայաստանում 2025/26 ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկի առթիվ, YoHealth առողջ ապրելակերպի հավելվածն ուրախ է հայտարարել Հայաստանի առաջատար ֆուտբոլային 5 ակումբի հետ իր նոր համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ YoHealth-ը հավատարիմ է մնում հայկական սպորտին աջակցելու և առողջ ապրելակերպը խթանելու իր հանձնառությանը։ Համաձայն նոր համաձայնագրերի՝ YoHealth-ը դառնում է Երևանի «Արարատ» և «Ալաշկերտ», ինչպես նաև Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբների տիտղոսային […]
Ավելին
1 30 31 32 33 34 341

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026