Երևանի «Փյունիկը» հայտարարել է նիգերիացի 24-ամյա կիսապաշտպան Ուսման Մուհամեդին ձեռք բերելու մասին: Հարկ է նշել, որ 2018 թվականին Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկերական խաղում գրավել է Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը:
Ավելին
Երևանի «Արարատը» Կիպրոսում հավաքի շրջանակում վերջին հանդիպումն է անցկացրել: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը մրցել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ՝ պարտվելով նվազագույն հաշվով: Ռուսական թիմը միակ գոլը խփել է 2-րդ խաղակեսի սկզբնամասում: Հայկական թիմի դեմ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Ավելին
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Իվայլո Դիմիտրով վարձավճարով հանդես կգա ղազախական «Ժետիսուում»,- հայտնում է երևանյան ակումբը: Հայտարարությունում ասված է. ««Արարատ-Արմենիա» և «Ժետիսու» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն, մեր թիմի հարձակվող Իվայլո Դիմիտրովը վարձավճարով հանդես կգա ղազախական ակումբում»: Նշենք, որ ներկա դրությամբ Դիմիտրովը Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է խփած 10 գոլով: «Ժետիսուում» է հանդես գալիս Հայաստանի […]
Ավելին
Այսօր՝ փետրվարի 22-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի մինչև 19 տարեկան հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց 1:2 հաշվով,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ղազար Դերմենջյանը: Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 1. Հարություն Մելքոնյան, 3. Վոլոդյա Սամսոնյան, 4. Արման Ղազարյան, 6. Սերգեյ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի մինչև 19 տարեկանների աղջիկների հավաքականին և զրույց ունեցել: Մովսիսյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Արմեն Մելիքբեկյանը: ՀՖՖ-ն ներկայացրել է հանդիպման տեսանյութը.
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կայցելի Հայաստան: Հունիսի 18-ին նա դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայտարարությունում նաև գրված է. ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի շրջանակներում Երևան կժամանի Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որը համաշխարհային ֆուտբոլի պատմության […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Օրը լավ լուրով սկսեմ՝ առավոտյան խորհրդակցությունից հետո ՀՖՖ գործադիր տնօրենի աշխատասենյակում կախված քարտեզից «գողացված» պատառիկ է՝ նշված են այն համայնքները, որտեղ այս տարի կառուցվելու են ֆուտբոլի խաղադաշտեր (20*40):  Խոսքս հիշեք՝ մեկ–երկու տարի հետո Հայաստանը դառնալու է տարածաշրջանում ամենաֆուտբոլային երկիրից մեկը, շատ կարևոր մեկ […]
Ավելին
«Շիրակը» Անթալիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը: Գյումրիի թիմը մրցել է ռուսական «Սիբիրի» հետ՝ պարտվելով 2:8 հաշվով: Հայկական թիմի գոլերը խփել են Արամ Մուրադյանը և Փոլ Բակայոկոն: «Շիրակի» կազմում խաղաժամանակ է ստացել փորձաշրջան անցնող հայազգի հարձակվող Արտյոմ Գևորգյանը: Բակայոկոյի գոլը՝ ստորև,
Ավելին
Անթալիայում շարունակվում է Վանաձորի «Լոռիի» ուսումնամարզական հավաքը: Հայկական թիմը մրցել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մինչև 21 տարեկանների թիմի հետ՝ հաղթելով 3:0 հաշվով: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, դուբլ է ձևակերպել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Էմանուել Դեյվիդը: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 20-ին՝ մրցելով ղազախական […]
Ավելին
Հայկական ֆուտբոլային կյանքը տարեսկզբին ցնցվեց: Լեգիոներների լիմիտի կիրառման-չկիրառման հարցը իսկական խառնաշփոթ առաջացրեց: Այս ամենն ամպրոպ էր պարզ երկնքում, բայց շատ կարևոր՝ համակողմանի քննարկում և հաշվենկատ կարծիքներ զտելու համար: ՀՖՖ-ն սպասում էր ակումբների պաշտոնական դիրքորոշումներին: Այսօր՝ փետրվարի 15-ին այդ ժամկետն ավարտվում է, և մեր երկրի ֆուտբոլային գերատեսչությունը, ըստ երևույթին, ստացել է բոլոր ակումբների կարծիքները: Սկիզբը Ռաֆայել […]
Ավելին
1 229 230 231 232 233 234

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023