Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը բուռն ու ոգևորիչ պարում Նշենք, որ այսօր` օգոստոսի 10-ին, տեղի է ունենում Սոֆի Դևոյանի թոռնուհու` Սոֆի Դևոյան կրտսերի հարսանեկան արարողությունը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Armenia Live […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի չորրորդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 48-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։ 33-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ։ «Բանֆիլդի» հայտացուցակում էր Հայաստանի հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը մնաց […]
Ավելին
Հունգարիայի առաջնության երրորդ տուրում «Կազինցբարցիկայը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Դեբրեցենին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականից հեռացած պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 45+1-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով խփել է իր թիմի միակ գոլը։ 32-ամյա ֆուտբոլիստը Հունգարիայի առաջին գոլն է գրանցել։ Նա վերջերս է միացել «Կազինցբարցիկային»։ «Կազինցբարցիկայը» երրորդ անընդմեջ պարտությունն է […]
Ավելին
Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը» բանակցում է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։ «Սրբերը» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերն են քննարկում։ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլը, որը դեռ 2024 թ. ամռանն է ցանկացել ձեռք բերել նրան։ Բելգիացի մասնագետն այդ ժամանակ մարզում էր ֆրանսիական […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Սեբաստիան Գիսհամեր։ Եզրային մրցավարներ – Ռոլանդ Ռիդել, Սանտինո Շրայներ։ Տեսաօգնականներ – Մանուել Շուեթենգրուբեր, Սառա Տելեկ։ Չորրոր մրցավար – Վալտեր Ատման։ «Նոա» – «Լինքոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Աբովյանում` ժամը 21:00-ից սկսած։ Ջիբրալթարում կայացած առաջին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»։ Հայաստանի չեմպիոնից 7-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով բացեց թիմի նորեկ, կոլումբացի կիսապաշտպան Խուան Բալանտան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։ Հայաստանի չեմպիոնն, ունենալով խաղային լուրջ առավելություն, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից հաշիվը 9-րդ րոպեին բացեց Յան Էթեկին, հյուրերից 45+9-րդ րոպեին աչքի ընկավ Ջեյ Դե Բարը։ «Նոայից» 90+1-ին տուգանայինից կատարած հարվածով գոլ խփեց Իմրան […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս մրցում է Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։ «Նոայից» շեշտակի հարվածով 9-րդ րոպեին հաշիվը բացեց Յան Էթեկին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Նոան» հրապարակել է ակումբի հայտացուցակը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի համար։ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ, Կիմ Թովմասյան, Ալեքսեյ Պլոշադնի, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ – Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գոնսալո […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» Պոզնանում հյուրընկալվելիս մրցեց Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ։ Սերբիայի չեմպիոնը վստահ հանդիպում անցկացրեց 3:1 հաշվով։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռադե Կրունիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Դուարտեն։ «Լեխի» գոլը խփեց Միքայել Իշակը։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025