Կիպրոսի առաջնության 3-րդ տուրում «Անորտոսիսը» հյուրընկալվելիս մրցեց «Կարմիոտիսայի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հովհաննես Համբարձումյանը, ով 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Նշենք, որ «Անորտոսիսի» կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Վարազդատ Հարոյանը, ով մնաց պահեստայինների […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց շվեյցարական «Բազելի» դեմ։ Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը բավական թույլ և իներտ հանդիպում անցկացրեց` պարտվելով 1:3 հաշվով։ «Բազելի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Վուտեր Բյուրգերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դարիան Մալեսը։ «Փյունիկի» միակ գոլն էլ խփեց Արտակ Դաշյանը։ Նշենք, որ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Բազելի» դեմ։ 27-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի թիմի կազմից աչքի ընկավ Արտակ Դաշյանը, ով հաշիվը դարձրեց 1:1։ Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը խփեց «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում Փյունիկը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Բազելի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroArena» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 8-ին, կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Մրցաշարի 1-ին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. 20:45 «Անդերլեխտ» – «Սիլկեբորգ» «Աուստրիա» – «Հապոել Բեեր Շևա» «Վիլյառեալ» – «Լեխ» «Նիցցա» – «Քյոլն» «Սլովացկո» – «Պարտիզան Բելգրադ» «Ֆիորենտինա» – ՌՖՇ «Բալկանի» – «Կլուժ» «Հարթս» – «Իստանբուլ Բաշակշեհիր» 23:00 «Բազել» – «Փյունիկ» «Վադուց» – «Ապոլոն» «Վեսթ Հեմ» – […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցների հայտացուցակները։ Այժմ ներկայացնում ենք «Փյունիկի» հայտացուցակը խմբային փուլի համար, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահներ – Դավիդ Յուրչենկո, Ստանիսլավ Բուչնև, Սերգեյ Միքայելյան Պաշտպաններ – Ժունինիո, Միխայիլ Կովալենկո, Արթուր Ավագյան, Նիկիտա Բարանով, Ալեքսանդր Գոնսալես, Արման Եղիազարյան, Ռոբերտո Դեմիրճյան, Սերգեյ Վակուլենկո, Ալեքսանդր Միլկովիչ, Անտոն Բրատկով Կիսապաշտպաններ – […]
Ավելին
Սեպտեմբերի 8-ին «Փյունիկը» պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և հյուրընկալվելիս կմրցի շվեյցարական «Բազելի» դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Բազել» – «Փյունիկ» հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները` Խուան Մարտինեսի գլխավարությամբ, ում եզրերում կօգնեն Դիեգո Բարբերոն ու Միգել Մարտինեսը, իսկ չորրորդ պաշտոնյան լինելու է Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը։ Հավելենք, որ այդ հանդիպումը կկայանա Բազելի «Սանկտ-Յակոբ Պարկ» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բուլղարիան ներկայացնող ԲԿՄԱ Սոֆիայի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես էր գալիս ԲԿՄԱ Երևանի կազմում, որի մարզաշապիկով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ ԲԿՄԱ […]
Ավելին
Հայաստանի Առաջին խմբի 7-րդ տուրում «Միկան» հյուրընկալվելիս մրցեց «Սյունիքի» դեմ։ Այս խաղում «Միկան» շարունակեց իր հաղթարշավն` առավելության հասնելով 1:0 հաշվով։ Սամվել Սարգսյանի թիմը տոնել է արդեն 4 անընդմեջ հաղթանակ։ Նշենք, որ երևանյան ակումբին հաղթանակ պարգևեց Հայկ Գալստյանի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Միկան» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Սյունիքը», 3 միավորով, […]
Ավելին
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 17-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս մրցեց «Կոլոն Սանտա Ֆեի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ «Բոկայի» կազմում տևական դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Նշենք, որ 29-ամյա հարձակվողը Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմում վերջին անգամ հանդիպման մասնակցել էր 2021 թ. նոյեմբերի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023