Փարիզում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։ Մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 134-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համառ պայքարում 3 սեթում հաղթեց Կլարա Թաուսոնին (Դանիա, 127-րդ ռակետ)` դուրս գալով 1/8 եզրափակիչ. գրանցվեց 3:6, 6:1, 7:5 հաշիվը։ Մրցախաղը տևեց 2 ժամ 22 րոպե։ Հավելենք, որ Ավանեսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Իրինիա-Կամելիա Բեգու (Ռումինիա, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մալթայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Հիբերնիանսի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի հարձակվող Արմեն Հովհաննիսյանի հետ։ «Եկե՛ք մի փոքր հայկական կախարդանք տանք մեր թիմին։ Բարի գալուստ նոր տուն, Արմեն Հովհաննիսյան»,- գրել է «Հիբերնիանսի» մամուլի ծառայությունն Instagram-ի պաշտոնական էջում։ 23-ամյա ֆուտբոլիստն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում էին հունական «Եպիսկոպիին», 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «Հայերը` դրսում» խորագրի չորրորդ տեսանյութը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 15-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» ընդհատեց անհաջող հանդիպումների շարքն ու երեք անընդմեր պարտություններից հետո 3:2 հաշվով առավելության հասավ «Կոլորադո Ռապիդսի» նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ «Կալամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով իր թիմի խփած բոլոր գոլերում անմիջական մասնակցություն ունեցավ։ 30-ամյա հարձակվող դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ Սելարայանը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած […]
Ավելին
Ուելսի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Վիշապների» գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ուեյն Հենեսի («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Դանի Վորդ («Լեսթեր», Անգլիա), Ադամ Դեյվիս («Շեֆիլդ Յունայթեդ», Անգլիա) Պաշտպաններ – Ջո Ռոդոն («Ռեն», Ֆրանսիա), Բեն Կաբանգո («Սուոնսի», Անգլիա), Քրիս Մեֆամ («Բորնմութ», Անգլիա), […]
Ավելին
Interfootball-ն, անցնող օրերին Telegram-ում անցկացված տարբեր հարցումների միջոցով, պարզեց իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որնի ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Անդրե Օնանա («Ինտեր») Պաշտպաններ – Թեո Էրնանդես («Միլան»), Կիմ Մին Ջե («Նապոլի») Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի») Կիսապաշտպաններ – Հական Չալհանօղլու, Հենրիխ Մխիթարյան, Նիկոլո Բարելա (բոլորն` «Ինտեր») Հարձակվողներ – Անխել Դի Մարիա […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանի նվաճած եվրոպական բոլոր տիտղոսներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում, «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ «Ներաձուրիները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել բերգամասկների համար և արդեն 3-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Ռոմելու Լուկակուն ու Նիկոլո Բարելան։ Նախքան ընդիջում հյուրերը Մարիո Պաշալիչի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Ինտերի» ֆուտբոլիստները շարունակում էին առավելություն […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերին արտասահմանյան ակումբներում։ Նշենք, որ սա այս շարքի 5-րդ մասն է։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N1 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N2 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N3 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Մանուշակները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ներաձուրիների» և արդեն 3-րդ րոպեին Նիկոլաս Գոնսալեսի ջանքերով բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, Սիմոնե Ինձզագիի թիմը չընկճվեց բաց թողած արագ գոլից և նախքան ընդիջում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 29-րդ ու 37-րդ րոպեներին աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը` դառնալով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023