33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը Հայաստանը պայքարում կունենա երկու ներկայացուցիչ. մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կպայքարեն մեդալների համար։ Առաջինը մրցասպարեզ դուրս կգա Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկն օղակներ վարժության որակավորման փուլում վաստակել է 14,733 միավոր և 7-րդ տեղով անցել եզրափակիչ։ Օղակների եզրափակիչը Երևանի ժամանակով մեկնարկելու է 17:00-ին։ Այնուհետև Արթուր Դավթյանը` Երևանի ժամանակով […]
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնել են Փարիզ, որտեղ մասնակցելու են 33-րդ ամառային Օլիմխիական խաղերին։ ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Intstagram-ի էջում, որտեղ հայ մարզիկները մարզիչներ Արմեն Բաբալարյանի և Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ ժամանել են օլիմպիական ավան։ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պայքարն սկսելու են […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանն (+92 կգ) ավարտեց մրցելույթը։ Քառորդ եզրափակչում 26-ամյա բռնցքամարտիկը, ցավոք, 0:5 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆային ու լքեց հետագա պայքարը։ Հիշեցնենք, որ 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Չալոյանը 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Դելիշես Օլիին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) կանցկացնի երկրորդ գոտեմարտը։ 26-ամյա մարզիկը քառորդ եզրափակիչում մրցելու է Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆայի դեմ։ Մենանամարտը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:24-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հաղթանակի դեպքում Չալոյանը կապահովի նվազագույնը բրոնզե մեդալ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 2-ի մրցումային օրը բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) կանցկացնի երկրորդ մենամարտը։ 2021 թ. աշխարհի փոխչեմպիոնը քառորդ եզրափակիչում մենամարտելու է Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆայի դեմ։ Մենամարտը մեկնարկելու է Երևանի ժամանակով արդեն օգոստոսի 3-ին` 00:24-ին։ Արաբական ծագում ունեցող բռնցքամարտիկն +92կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Նա 2022 […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից լողորդ Արթուր Բարսեղյանը մրցելույթն ավարտելուց հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Հրաժեշտ տալու ժամանակն է։ Ուրախ եմ այն ամենի համար, ինչին հասել եմ 19 տարվա մարզումների շնորհիվ։ Ցանկանում եմ տևական հանգիստ վերցնել ու հասկանալ, թե ինչով կարող եմ զբաղվել սպորտից դուրս։ Խնդրում եմ աջակցել ինձ և խիստ չդատել»,- գրել […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ի մրցումային օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի հերթական ներկայացուցիչը` լողորդ Արթուր Բարսեղյանը։ 22-ամյա մարզիկը հանդես եկավ 100 մետր ազատ լողի որակավորման փուլում և գրանցեց 51,54 վայրկյան արդյունքը։ Նա 5-րդ մրցահերթում 8 մասնակիցների պայքարում եզրագծին հասավ 7-րդը։ Բարսեղյանը չկարողացավ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր` որակավորման փուլին մասնակցած 79 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 56-րդ տեղը։ […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 30-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` լողորդ Արթուր Բարսեղյանը։ Բարսեղյանը հանդես է գալու ազատ ոճի 100 մետրում։ 22-ամյա մարզիկը է պայքարը կսկսի որակավորման փուլից, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 13:17-ից։ Հայ լողորդը պայքարի մեջ կմտնի 5-րդ մրցահերթում։ Լավագույն 16 մարզիկները դուրս կգան կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը մեկնարկել է հաղթանակով։ 26-ամյա մարզիկը +92 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դելիշես Օլիի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Չալոյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին` 0:24-ից սկսած։ Նրա մրցակիցը լինելու է Իսպանիան […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ռինգ դուրս եկավ բռնցքամարտի Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ 26-ամյա մարզիկը գերհամառ պայքարում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը պարտվել էր 0:5, սակայն հաջորդ երկու ռաունդներում հաղթեց նախ 3:2, ապա 4:1 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023