33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն ավարտել է նաև Հայաստանի ներկայացուցիչներից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Նա մասնակցել է 10 մետր օդամղիչ ատրճանակի մրցաձևի կանանց որակավորման փուլին, սակայն ընդամենը մեկ միավորը չի բավականացրել դուրս գալ եզրափակիչ։ 30-ամյա Կարապետյանը 576 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը։ Եզրափակիչ են անցնել լավագույն 8-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարից դուրս է մնացել նաև […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի թիմի լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը։ Նա մասնակցել է բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածության որակահորման փուլին և 1:01:24 րոպե արդյունքով գրավել է 26-րդ տեղը։ Կիսաեզրափակիչ են անցել լավագույն 16 մարզիկները։ Մանուչարյանը առաջին մրցահերթում եղել է երրորդը։ Այսպիսով, 21-ամյա Մանուչարյանն ավարտել է պայքարն Օլիմպիական խաղերում։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 27-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանը ներկայացնող չորս մարզիկենր։ Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը` 13:00 – Վարսենիկ Մանուչարյան, լող, բաթերֆլայ, 100 մ, որակահորման փուլ 14:30 – Էլմիրա Կարապետյան, հրաձգություն, օդամղիչ ատրճանակ, 10 մ, որակահորման փուլ 17:30 – Արթուր Դավթյան, մարմնամարզություն, հենացատկ, որակավորման փուլ 17:30 – Վահագն Դավթյան, մարմնամարզություն, օղակներ, որակավորման […]
Ավելին
Այսօր` հուլիսի 26-ին, պաշտոնապես մեկնարկում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Հայաստանը տարվա կարևորագույն մարզական իրադարձությանը ներկայանալու է 15 մարզիկով։ Այժմ ներկայացնում ենք նրանց ելույթների ժամանակացույցը։ Հուլիսի 27 Արթուր Դավթյան (մարմնամարզիկ) – հենացատկ, որակավորման փուլ Վահագն Դավթյան (մարմնամարզիկ) – օղակներ, որակավորման փուլ Էլմիրա Կարապետյան (հրաձիգ) – 10 մ, օդամղիչ ատրճանակ, որակավորման փուլ Վարսենիկ Մանուչարյան (լողորդ) – […]
Ավելին
Այսօր` հուլիսի 26-ին, պաշտոնապես կմեկնարկեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Քառամյակի գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Օլիմպիական միջազգային կոմիտեն 2017 թ. սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կազմակերպության 131-րդ կոնգրեսի ժամանակ Փարիզին շնորհեց Օլիմպիական խաղերն ընդունելու և անցկացնելու իրավունքը։ Փարիզը Լոնդոնից հետո միայն երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամ է ընդունելու Օլիմպիական խաղերը։ Խաղերի […]
Ավելին
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը միջազգային ընկերական մրցաշարում Լոս Անջելեսում մրցել է Գվատեմալայի թիմի դեմ։ Հայաստանի հավաքականը հաղթել է բոլոր քառորդներում` խաղը հաղթելով 32 միավորի տարբերությամբ` 89:57։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Հայաստանի հավաքականից Անդրե Սփայթ-Սկրտչյանը, որը վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին, կատարել 4 արդյունավետ փոխանցում և 3 խլում։ Հայաստանի ազգային […]
Ավելին
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիտուհի Էլինա Ավանեսյանը (78-րդ ռակետ) փոխելու է սպորտային քաղաքացիությունն ու կսկսի հանդես գալ Հայաստանի դրոշիք ներքո։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Բուն TV-ի եթերում. «Պաշտոնապես հայտարարում եմ,որ Էլինա Ավանեսյանը շուտով հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո»,- նշել է Գիլոյանը։ Նշենք, որ 21-ամյա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում։ Նա […]
Ավելին
Սլովենիայի դեմ խաղից առաջ հունիսի 3-ին Լյուբլյանայում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ու հարձակվող Արթուր Միրանյանի մամուլի ասուլիսը։ Հարց Արթուր Միրանյանին. – Արթուր, ինչպե՞ս եք մոտենում, պատրաստվում առաջիկա հանդիպմանը: – Վերլուծել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ մրցակից է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձենք վաղն օգտագործել […]
Ավելին
Հայաստանը ներկայացնող ըմբիշները ձախողեցին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը։ Մայիսի 9-10-ը պայքարում եղան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնում էին Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։ Միակ հաղթանակը տարավ Գևորգ Թադևոսյանը, որը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթեց իտալացի Միրկո Մինգուցիին և հաջորդ գոտեմարտում զիջեց Լաշա Գոբաձեին (Վրաստան)։ […]
Ավելին
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը։ Այսօր` մայիսի 12-ին, պայքարն են սկսել ազատոճային ըմբիշները։ Հայաստանի ներկայացնող ըմբիշներից Լյովա Գևորգյանը (125 կգ) մեկնարկային գոտեմարտում որակավորման փուլում 11:0 հաշվով ջախջախեց Գենադի Կուդինովիչին (Գերմանիա)։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։ 1/8 եզրափակիչում Գևորգյանը մրցելու է Դեն Չժիվեյի դեմ։ 36-ամյա չինացի ըմբիշն ԱԱ-2018-ի արծաթե մեդալակիր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023