Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է, որ տղամարդկանց հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հակոբ Փիլոսյանը` փոխարինելով Փաշիկ Ալավերդյանին։ «Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում: Երկարամյա […]
Ավելին
99 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար, նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, հաղորդում է «Матч ТВ»-ն։ «Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել։ Այսօր նա մահացել է»,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ Սիմոնյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես Սուխումի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» ու Մոսկվայի «Սպարտակում»։ Նախկին հարձակվողը 162 […]
Ավելին
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկ Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց նորզելանդացի Դեն Հուքերին։ 29-ամյա Ծառուկյանը օկտագոնում տարավ 23-րդ հաղթանակը, կրել է նաև երեք պարտություն։ Հուքերը կրեց կարիերայի 13-րդ պարտությունը, իսկ մրցակիցներին հաղթել է 24 անգամ։ Ծառուկյանը, մեծ հավանակաբությամբ, շուտով կմենամարտի թեթև քաշային կարգի չեմպիոն, վրացի […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Երևանը» 98:1 անհավանական հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։ «Երևանը» տարել է ֆուտզալի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախորդ ռեկորդը գրանցել էր Բրազիլիայի ազգային հավաքականը` 76:0 հաշվով հաղթելով Արևելյան Թիմորի թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը դարձել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ընթացող Իսլամական 6-րդ խաղերերի չեմպիոն։ 31-ամյա ծանրորդը գրանցել է երկամարտի 460կգ (213+247) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ Նա փոքր ոսկե մեդլաներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։ Մինասյանը պոկում վարժություն և երկամարտում Ասիայի ռեկորդներ է գրանցել։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը տևական դադարից հետո վերադարձել է մեծ կորտ։ 23-ամյա թենիսիստուհին Արգենտինայի Տուկուման քաղաքում մասնակցել է WTA-125 կարգի մրցաշարին, որի առաջին փուլում 3-6, 3-6 հաշվով պարտվել է Եկատերինա Գորգոձեին (Վրաստան, 191-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 24 րոպե։ Ավանեսյանը նախորդ անգամ մրցախաղ անցկացրել էր օգոստոսի 27-ին` «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի […]
Ավելին
Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը հաղթեց մեդալային հաշվարկում։ Հայ ծանրորդները նվաճեցին երկամարտի 13 մեծ մեդալ` 7 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե։ Երկրորդ տեղը 16 մեդալով զբաղեցրեց Թուրքիայի թիմը` 5 ոսկի, 8 արծաթ ու 3 բրոնզ։ Չորրորդը 10 մեդալով (4-ական ոսկի ու արծաթ, 2 բրոնզ) Վրաստանն է։ […]
Ավելին
Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Աշոտ Մովսիսյանը (+110կգ) դարձավ չեմպիոն։ Մովսիսյանը մինչև 23 տարեկանների պայքարում գրանցեց երկամարտի 384կգ (168+216) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ 21-ամյա ծանրորդը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե, իսկ հրումում` ոսկե։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը (110կգ) դարձավ չեմպիոն։ Մինչև 23 տարեկանների պայքարում Կարապետյանը գրանցեց երկամարտի 397կգ (182+215) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ 22-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում` արծաթե։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Պետրոս Պետրոսյանը, որը պոկում վարժությունում զրո ստացավ` […]
Ավելին
Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում Էմմա Պողոսյանը (86կգ) դարձավ չեմպիոն։ 19-ամյա ծանրորդը հանդես եկավ երիտասարդների պայքարում` երկամարտի 241կգ (105+136) արդյունքով նվաճելով ոսկե մեդալ։ Նա պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում` ոսկե մեդալի։ Հայ մարզուհին հրում վարժությունում ու երկամարտում էլ Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց։ Նա 2024թ. սեպտեմբերին էլ երիտասարդների […]
Ավելին
1 2 3 66

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025