Լիգա 1-ի նորեկ «Փարիզը» գնել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապի տրանսֆերը, հաստատում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Փարիզը» Տրապի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն եվրո։ 35-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է եկել նախ` 2012-15, ապա` 2018-25 թթ., 383 խաղից 89-ում […]
Ավելին
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով ու նրա հետ մինչև 2030 թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել։ Մանկունիական գրանդը 26-ամյա դարպասապահի տեղափոխության համար այժմ բանակցում է ՊՍԺ-ի հետ։ Դոնարումայի տրանսֆերն էլ ավելի հավանական կդառնա, եթե «Սիթիից» հեռանա ակումբի հիմնական դարպասապահ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» հերթական սենսացիան մատուցեց` հյուրընկալվելիս 2:1 հաշվով «Ցրվենա Զվեզդային»։ Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմից աչքի ընկան Ժոաու Կորեյրան ու Պեպեն, Սերբիայի չեմպիոնից գոլը խփեց Բրունո Դուարտեն։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Կիպրոսում։ «Պաֆոսը» պատմության […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Արքայական» ակումբը չնայած հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ, բայց մեկ անգամ գրավեց Պամպլոնայից ժամանած հյուրերի դարպասը, այն էլ` 11-մետրանոցից։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։ Այսպիսով, «լոս բլանկոսը» մրցաշրջանի առաջին երեք միավորը վաստակեց։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Real Madrid C.F. (@realmadrid)
Ավելին
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» 2:1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Ալ Իթիհադին»։ Հոնկոնգում կայացած խաղի հաշիվն «Ալ Նասրից» 10-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն, սակայն «Ալ Իթիհադը» 16-րդ րոպեին Ստիվեն Բերգվեյնի ջանքերով խփեց պատասխան գոլը։ 25-րդ րոպեին Մանեն կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։ Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով «Ալ Նասրը» կարողացավ հաղթանակ տանել. […]
Ավելին
«Նոայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի համար։ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ – Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի որակավորման փուլի վերջին երկու հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրվել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Վալտեր Բենիտես («Քրիսթալ Փելաս», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Մարսել», Ֆրանսիա)։ Պաշտպաններ – Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», […]
Ավելին
Նիդերլանդների Էրեդիվիզիան ներկայացնող «Էքսելսիորն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել հայ կիսապաշտպան Էրակլի Եղոյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 21-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Նիդերլանդների երկրորդ լիգան ներկայացնող «Վիտեսն» էր, որի կազմում 37 խաղում 9 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։ Նախկինում նա խաղացել է «Տվենտեի» Մ-21 […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա հանդիպումների համար չհրավիրել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինսիուսին, գրում է Globo-ն։ «Պենտակամպիոնները» ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի 17-րդ տուրում սեպտեմբերի 5-ին կմրցեն Չիլիի, իսկ 18-րդ տուրում սեպտեմբերի 10-ին` Բոլովիայի հավաքականի դեմ։ Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ Վինիսիուսին։ Նա հաշվի է առել նաև, որ 25-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025