«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը խաղացել է Իսպանիայի Մեդիա լիգայում։ Քինգս լիգայի հերթական խաղում «Լա Կապիտալը» 8:5 հաշվով հաղթել է «Ուլթիմեյտ Մոստոլեսին»։ «Լա Կապիտալը» հանդիպման ընթացքում «նախագահական» 11-մետրանոց է վաստակել, որն իրացրել է Յամալը։ 18-ամյա ֆուտբոլիստն ակումբի նախագահն է։ Քինգս Լիգան անցկացվում է հատուկ օրենքներով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am LAMINE YAMAL MARCA EL PENALTI PRESI. […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ «Կարմիր սատանաներից» արդեն 62-րդ վայրկյանին հաշիվը բացեց Բրայան Մբեումոն։ Բաց թողած գոլից հետո Արնե Սլոթի գլխավորած թիմը խաղային լուրջ առավելություն ուներ, սակայն երկար ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գոլը. միայն Կոդի Գակպոյի հարվածներից հետո տարբեր դրվագներում գնդակը երեք […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լոկոմոտիվը» մոսկովյան դերբիում 3:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։ 45+3-րդ րոպեին «երկաթուղայինների» հարձակվող Դմիտրի Վարաբյովն աչքի է ընկել անկյունայինի դրոշակի մոտից կատարած հարվածով` մրցակցի դարպասը գրավելով անհավանական հարվածով։ «Լոկոմոտիվը» 26 միավորով առաջին տեղում է, ԲԿՄԱ-ն` 24 միավորով երրորդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթել է «Նեշվելին»։ Հյուրերից հերթական տպավորիչ հանդիպումն է անցկացրել Լիոնել Մեսին` գրանցելով հեթ-տրիկ ու մեկ ասիստ։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 29 գոլով դարձել է կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկու։ Արգենտինացի հարձակվողը նաև 19 գոլային փոխանցում է կատարել ու լավագույն ասիստենտների պայքարում առաջին տեղը կիսել է «Սան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Ռոմային»։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 6-րդ րոպեին խփեց Անժ-Յոան Բոնին։ Հանդիպման հերոս դարձավ միլանյան գրանդի դարպասապահ Յան Զոմերը` կատարելով 5 սեյվ։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` 74-րդ րոպեին զգուշացվելով դեղին քարտով։ «Ինտերը» 15 միավորով գլխավորեց […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ալ Ֆաթեհին»։ Տանտերերից 60-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով մրցակցի դարպասը գրավել է Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը խփել է կարիերայի 949-րդ գոլը։ Ի դեպ, 40-ամյա հարձակվողն աչքի ընկնելուց ընդամենը մեկ րոպե առաջ չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից […]
Ավելին
Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» մրցակցի դաշտում 0:1 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Տորինոյից»։ Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփել է Ջովանի Սիմոենոն։ Ընդ որում, արգենտինացի հարձակվողը վարձավճարով է հանդես գալիս «Տորինոյում». նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է հենց «Նապոլիին»։ «Աձուրին» մնացել է 15 միավորով և երկրորդ տեղում է, «Տորինոն» 8 միավորով բարձրացել […]
Ավելին
Իսրայելի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Բնեյ Սախնինը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Իրոնի Տիբերիասին»։ Տանտերերից հաշիվը 5-րդ րապեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը` «Բնեյ Սախնինում» խփելով երկրորդ գոլը։ 29-ամյա ֆուտբոլիստը 84-րդ րոպեին չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։ «Բնեյ Սախնինը» 10 միավորով բարձրացել է 7-րդ տեղ, «Իրոնի Տիբերիասը» 9 միավորով 9-րդն է։ Հ․Գ․ […]
Ավելին
«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին»։ Գործող չեմպիոնից 43-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` «Կրասնոդարում» խփելով 50-րդ գոլը։ «Ցլերը» 26 միավորով գլխավորել են մրցաշարային աղյուսակը, «Դինամոն» 10 միավորով 13-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում մեծ դժվարությամբ կոտրեց «Ժիրոնայի» դիմադրությունը` հաղթելով 2:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից հաշիվը 13-րդ րոպեին բացեց Պեդրին, որին հյուրերը 20-րդ րոպեին պատասխանեցին Աքսել Վիցելի դիպուկ ծհարվածով։ Երկարվ ժամանակ «Ժիրոնային» հաջողվում էր պահել ոչ-ոքի արդյունքը, սակայն 90+3-րդ րոպեին Ռոնալդ Արաուխոն խփեց «բլաուգրանայի» հաղթական գոլը։ «Բարսելոնան» 22 միավորով գլխավորեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025