Ֆուտզալի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում հունվարի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Չեխիայի թիմի դեմ։ Առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։ Չեխերը մեկնարկային խաղում գոլառատ ոչ-ոքի (3:3) են գրանցել Լիտվայի թիմի հետ։ Հայաստան – Չեխիա հանդիպումը Երևանի ժամանակով […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։ «Արքայական» ակումբից դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Լա լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 21-ի և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Ռեալը» 51 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 49 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնան» ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Վալենսիան» տնային խաղում 3:2 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։ «Չղջիկներից» դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ուգո Դուրոն, Էերայ Ջյոմերթն ու Լարժի Ռամազանին։ Վերջինն իր թիմի հաղթական գոլը խփեց 90+4-րդ րոպեին։ «Էսպանյոլից» գոլ խփեց Ռամոն Տերացը, իսկ մրցակցի պաշտպան Խոսե Կոպետեն գրավեց սեփական դարպասը։ «Վալենսիան» 23 միավորով բարձրացավ 14-րդ տեղ։ Ակումբը 4 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Բորնմութը» «Վիթալիթի» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Տանտերերն Էվանիլոսոնի ու Ալեխանդրո Խիմենեսի խփած գոլերի շնորհիվ շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան, բայց մերսիսայդյան գրանդը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Արնե Սլոթի գլխավորած թիմից 45-րդ րոպեին աչքի ընկավ Վիրջիլ վան Դեյկը, իսկ 80-րդ րոպեին` Դոմինիկ Սոբոսլայը։ Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց […]
Ավելին
Նիգերիացի վինգեր Վիկտոր Մոզեսը տեղափոխվել է ղազախական «Կայսար», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 35-ամյա ֆուտբոլիստը «Կայսարին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Լութոն Թաունն» էր, որտեղ հանդես է եկել 2024/25 մրցաշրջանում, 18 խաղում խփել է 1 գոլ։ Մոզեսն առավել հայտնի է […]
Ավելին
Իսրայելի Սուպերլիգայի 20-րդ տուրում «Բնեյ Սախնինը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) գրանցեց «Իրոնի Տիբերիասի» հետ։ Հյուրերի գոլը 66-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը։ 30-ամյա ֆուտբոլիստը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 5-րդ գոլը։ «Բնեյ Սախնինը» հաղթանակը բաց թողեց 90+2-րդ րոպեին։ Շարոն Միմերի գլխավորած թիմը 27 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Իրոնի Տիբերիասը» 22 միավորով 9-րդն է։ […]
Ավելին
Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Կոմոն» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախեց «Տորինոյին»։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Անաստասիոս Դուվիկասը, մեկական գոլ խփեցին Մարտին Բատուրինան, Լուկաս Դա Կունյան, Նիկոլաս Կյունը և Մաքսենս Կակերեն։ Transfermarkt-ի տվյալներով` «բիանկոբլուն» կրկնել է ակումբի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախկինում ակումբը 6:0 հաշվով ևս երկու հաղթանակ էր տարել` առավելության […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Օմար Մարմուշն ու Անտուան Սեմենյոն։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում տարավ 2026-ի առաջին հաղթանակը։ Մանկունիական գրանդը ներքին առաջնության նախորդ չորս խաղերից երեքն ավարտել էր ոչ-ոքի, մեկը պարտվել էր։ «Սիթին» 46 միավորով երկրորդ տեղում է, «Վուլվզը»` 8 միավորով […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Աուգսբուրգից»։ «Ռեկորդ մայսթերից» 23-րդ րոպեին հաշիվը բացեց Հիրոկի Իտոն, սակայն խաղավերջում հյուրերն անսպասելի երկու գոլ խփեցին` տանելով կամային հաղթանակ. 75-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Չավեսը, իսկ 81-ին` Ան-Նոա Մասանգոն։ «Աուգսբուրգը» «Բավարիային» հյուրընկալվելիս նախորդ անգամ հաղթել էր 2015թ. մայիսի 9-ին` Բունդեսլիգայի հերթական […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն հույսեր չի կապում ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, սոցցանցերում գրում է լրագրող Մարկո Անտոնիո Սանդեն։ Հայ կիսապաշտպանը հայտնվել է ակումբի այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք, մեծ հավանականությամբ, շուտով կլքեն «Սոսիդադը»։ Մատարացոն առանձնազրույց է ունեցել այդ ֆուտբոլիստների, այդ թվում` Զախարյանի հետ։ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից բացի, բասկյան ակումբը կարող են լքել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026