«Չելսիի» պաշտոնական կայքում հրապարակվել է այն խաղահամարները, որոնց ներքո ֆուտբոլիստները հանդես են գալու 2023/24 մրցաշրջանում։ Կեպա Արիսաբալագա – 1 Աքսել Դիսասի – 2 Մարկ Կուկուրելիա – 3 Բենուա Բադիաշիլ – 5 Տիագո Սիլվա – 6 Ռահիմ Սթերլինգ – 7 Էնցո Ֆերնանդես – 8 Միխայիլ Մուդրիկ – 10 Նոնի Մադուեկե – 11 Մարկուս Բետինելի – 13 […]
Ավելին
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերրան Տորեսը, Անսու Ֆաթին ու Էզ Աբդեն։ «Խցանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Օլիվեր Սկիպը։ Նշենք, որ կատալոնական ակումբը մինչև 81-րդ րոպեն պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողացավ բեկել խաղի ընթացքը։ […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում «Պարի ՆՆ»-ը հյուրընկալվելիս մրցում է «Սպարտակ Մոսկվայի» դեմ։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Էդգար Սևիկյանը, ով 46-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:3 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց բուլղարական «Լյուդոգորեցին»։ «Աստանայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, ով 53-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել 33-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Մարոչկինին։ Նշենք, որ Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում վերջին անգամ արդյունավետ գործողությամբ աչքի ընկել էր սույն թվականի մարտի 4-ին, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել է առաջնության 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրի բոլոր հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Բարնլի» – «Մանչեսթեր Սիթի» Գլխավոր մրցավար – Քրեյգ Պոուսոն Եզրային մրցավարներ – Սայմոն Բենեթ, Սիթվ Մերեդիթ Չորրորդ մրցավար – Գրեհեմ Սքոթ VAR համակարգի պատասխանատուներ – Մայքլ Օլիվեր, Ստյուարտ Բերթ «Արսենալ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» Գլխավոր մրցավար – Մայքլ Օլիվեր Եզրային […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 8-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում պետք է կայանար ԱԵԿ – «Դինամո Զագրեբ» հանդիպումը, սակայն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այն հետաձգվել է։ Հանդիպումը հետաձգվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Բանն այն է, որ հանդիպման նախօրեին` օգոստոսի 7-ին, «Դինամոյի» և ԱԵԿ-ի երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հունական ակումբի 29-ամյա եկրպագուներից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Բենֆիկայի» կենտրոնական հարձակվող Գոնսալու Ռամուշին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Փարիզյան ակումբը պորտուգալացի հարձակվողի վարձակալության դիմաց «Բենֆիկային» վճարել է 20 մլն եվրո։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Պարի Սեն-Ժերմենը» պարտավորվելու է 65 մլն եվրոյի դիմաց գնել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ […]
Ավելին
Իսպանացի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան շուտով նոր ակումբ կունենա։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ռաս Ալ Խայմա» ակումբի կազմում։ Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հանարավորություն։ Ինիեստան օգոստոսի 8-ին կմեկնի Դուբայ և բուժզննում կանցնի նոր […]
Ավելին
«Լիվերպուլը» 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական հատվածում անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը և 3:1 հաշվով հաղթեց գերմանական Բունդեսլիգայի նորեկ «Դարմշտադտին»։ 59-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կազմից անկյունայինի խաղարկումից հետո կրունկով կատարած հարվածով անհավանական գոլի հեղինակ դարձավ Լուիս Դիասը` դնելով հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Ալ Ահլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «գայլերին» վճարելու է ֆիքսված 28,5 մլն եվրո։ Սպասվում է, որ գործարքը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ, ինչից հետո այն կարժենա 30 մլն եվրոյից […]
Ավելին
1 497 498 499 500 501 2,053

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023