Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում կայացավ մանկունիական հերթական դերբին. «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Յունայթեդի» հաղթական գոլերը խփեցին Բրայան Մբեումոն ու Պատրիկ Դորգուն։ «Կարմիր սատանաներն» առաջին հանդիպումն անցկացրին նոր գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկի գլխավորությամբ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Սիթին» 43 միավորով երկրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ում կհանդիպի նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` փետրվարի 26-ին Ալկմարում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on Instagram A post shared by FC NOAH (@noah.footballclub)
Ավելին
Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Միլանի» նախկին վինգեր Ռոբինիոյի բանտարկության ժամկետը կրճատվել է 160 օրով, գրում է UOL-ը։ Նախկին ֆուտբոլիստը 2025թ. նոյեմբերին բանտում կրթություն է ստացել։ Նա ավարտել է 11 կուրս, 464 ժամ մասնակցել դպրոցական ծրագրի ու կարդացել 5 գիրք։ Սան Պաուլոյի դատարանը բավարարել է Ռոբինիոյի փաստաբան Մարիո Վալեի` ֆուտբոլիստի պատիժի ժամկետը կրճատելու միջնորդությունը։ «Նա […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի «Լևանտեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի հանդիպմանը, հաստատում է Marca-ն։ Չնայած ֆրանսիացի ֆուտբոլիստն անցնող օրերին մարզվել է ընդհանուր խմբի հետ, նա ծնկի շրջանում ցավեր ունի։ «Լոս բլանկոսի» մարզչական շտաբի որոշմամբ Մբապեն բացի կթողնի վալենսիական ակումբի դեմ խաղը։ Մբապեն բացակայում էր նաև «Ալբասետեի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 […]
Ավելին
«Ատալանտան» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ջակոմո Ռապսադորիին, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Բերգամոն ներկայացնող ակումբն իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 22 միլիոն եվրո։ Ռասպադորին մադրիդյան գրանդում հանդես էր գալիս 2025թ. օգոստոսից, 15 խաղում գրանցել է 2 գոլ ու 3 […]
Ավելին
Այսօր` հունվարի 16-ին, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։ Իր մրցակցին կիմանա նաև «Նոան»։ Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի հավանական մրցակիցներն են Լիգայի փուլում 13-րդ ու 14-րդ տեղերը զբաղեցրած «Ցելյեն» (Սլովենիա) և «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ)։ «Նոան» Լիգայի փուլում պայքարն ավարտել էր 19-րդ տեղում։ Կձևավորվեն նաև հետևյալ զույգերը. 1/8 եզրափակիչում «Նոան» «Ազ Ալկմարի» կամ «Ցելյեի» արգելքը հաղթահարելու […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Սանտանդերի «Ռասինգին»։ «Բլաուգրանայից» գոլերը խփեցին Ֆերան Տոռեսն ու Լամին Յամալը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Այսպիսով, կատալոնական ակումբը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ Սեգունդայի առաջատար «Ռասինգն» ավարտեց մրցելույթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Նիդերլանդների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Այաքսը» մրցակցի դաշտում 0:6 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «ԱԶ Ալկմարից»։ Տանտերերից հեթ-տրիկ է գրանցել Թրոյ Փերոթը։ Իռլանդիայի ազգային հավաքականի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 28 խաղում 24 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։ Մարտեն Մարտենսի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել նաև Պեր Կոմպեյներսը, Կես Սմիթն ու Իբրահիմ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» սեփական դաշտում 1:0 հաշվով դժվարին հաղթանակ է տարել «Լեչեի» նկատմամբ։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։ Նույն տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում չի […]
Ավելին
«Մարսելի» հարձակվող Ռոբինիո Վազը տեղափոխվել է «Ռոմա», հաստատում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «ջալոռոսին» ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։ Նա նոր ակումբում կխաղա «78» համարով։ 18-ամյա հարձակվողը «Մարսելում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 22 խաղում խփել է 4 գոլ, կատարել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026