Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։ Առաջ ընկնելով` նշենք, որ կողմերը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցույց տվեցին, որի ընթացքում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 4:4 հաշիվը։ Հանդիպման ընթացքում «քաղաքաբնակները» հաշվի մեջ առջևում էին երեք անգամ, սակայն «ազնվականները» մեծ կամք դրսևորեցին` կարողանալով 1 միավոր վաստակել։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն` «մեղուներին» հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկ գոլ էլ խփեց Դիոգու Ժոտան։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 27 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Բրենթֆորդը», 16 միավորով, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Էմպոլիի» դեմ։ Չնայած հանդիպման ողջ ընթացքում «աձուրիններն» ունեին խաղային լուրջ առավելություն, ոչ մի կերպ չկարողացան գտնել տոսկանական ակումբի դարպասը։ Դեռ ավելին` հյուրերը 90+1-րդ րոպեին դրամատիկ և անակնկալ հաղթանակ կորզեցին. հերոսացավ Վիկտոր Կովալենկոն, ով բավական գեղեցիկ գոլ խփեց։ Նշենք, որ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Սա «Ռեալի» լավագույն հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Վալենսիան» լավագույն հանդիպումը չանցկացրեց, այդ պատճառով էլ մենք լավ խաղացինք։ Եթե առաջին մի քանի րոպեները չհաշվենք, հանդիպումը կատարյալ ստացվեց։ Վինիսիուսն ու Ռոդրիգոն […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել էր Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Հայտացուցակում ընդգրկվել էր նաև «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը, ով առաջին անգամ էր հրավիրվել Հայաստանի հավաքական։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 22-ամյա ֆուտբոլիստը լիարժեք չի ապաքինվել վնասվածքից և չի միանա Հայաստանի հավաքականին։ Աղասարյանին հայտացուցակում փոխարինելու է «Ալաշկերտի» կիսապաշտպան […]
Ավելին
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Անգլիա), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Խուան Մուսո («Ատալանտա», Իտալիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդեռլանդներ) Պաշտպաններ – Գոնսալո Մոնտիել («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Պաբլո Մաֆեո («Մալյորկա», Իսպանիա), Նահուել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` «չղջիկներին» ջախջախելով 5:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից փայելց Ռոդրիգոն` դառնալով երկու գոլի և երկու ասիստի հեղինակ։ Հատկանշական է, որ 22-ամյա հարձակվողը երկու անգամ էլ օգնեց աչքի ընկնել Վինիսիուսին, ով նույնպես դարձավ դուբլի հեղինակ։ […]
Ավելին
Իտական Ա սերիայի 12-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Լեչչեի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում «ռոսոներիները» կարողացան երկու գնդակի առավելություն ստանալ, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Օլիվիե Ժիրուն և Տիջանի Ռեյնդերսը։ Այդուհանդերձ, Ստեֆանո Պիոլիի թիմը բավական անհաջող անցկացրեց երկրորդ կեսը` թույլ տալով տանտերերին բեկել հանդիպման ընթացքը։ Ռոբերտո Դ’Ավերսայի թիմը կարողացավ շատ արագ հետ բերել […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Հայդենհայմի» դեմ։ Առաջին խաղակեսում «ռեկորդ մայսթերն» ուներ խաղային շոշափելի առավելություն և նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Անգլիացի գոլահարը մյունխենյան ակումբի շարքերը համալրելուց հետո Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 11 խաղում դարձել է արդեն 17 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։ […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցում է «Զենիթի» դեմ։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Էդուարդ Սպերցյանը, ով 63-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023