«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում գրավել է Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը և գերազանցել Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, հայտնում է Mister Chip-ը։ Յամալը լեգենդար ֆուտբոլիստներից ավելի արագ է հատել 50 գոլի սահմանը։ Նա այդ ցուցանիշին հասել է 18 տարեկան և 237 օրականում, Մեսին` 20 տարեկան և 135 օրականում, իսկ Ռոնալդուն` 21 […]
Ավելին
Ավստրալիայի Լիգա Ա-ի 20-րդ տուրում «Մելբուռն Վիքթորին» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Սիդնեյի» հետ։ 34-րդ րոպեին հյուրերից տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով հանդիպման հաշիվը բացել է իսպանացի լեգենդար կիսապաշտպան Խուան Մատան։ «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Վալենսիայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2025թ. սեպտեմբերից է հանդես գալիս ավստրալական ակումբում, 20 խաղում խփել է 4 գոլ, […]
Ավելին
«Չելսիի», «Մարսելի» ու մի շարք այլ ակումբների, Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի լեգենդար, նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին` Այզեկ Դրոգբան տեղափոխվել է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Հայք», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը 2024թ. հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում էր։ Դրոգբան «Չելսիի» մարզադպրոցի […]
Ավելին
«Նյուքասլի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (3:1) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ստացել է ընթացիկ մրցաշրջանի իր 6-րդ դեղին քարտը` որակազրկվելով երկու խաղով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 55-ամյա մասնագետը «քաղաքաբնակների» խաղը տեխնիկական գոտուց չի ղեկավարի «Վեսթ Հեմի» և «Չելսիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ ու 32-րդ տուրերի հանդիպումներում, որոնք կկայանան հանապատասխանաբար […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երրորդ խաղում գործող գավաթակիր «Ինտեր Մայամին» արատագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Դիսի Յունայթեդին»։ Հյուրերի երկրորդ գոլը 27-րդ րոպեին խփել է թիմի ավագ և առաջատար, լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 899-ի։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ։ Տանտերերին 18-րդ րոպեին առաջ մղեց Հարվի Բարնսը, որին «քաղաքաբնակները» պատասխանեցին Օմար Մարմուշի դուբլով և Սավինիոյի գոլով։ «Նյուքասլը» Մարմուշի կարիերայի «ամենասիրելի» թիմն է։ Եգիպտոսցի հարձակվողը «կաչաղակների» դեմ 5 խաղում խփել է արդեն 7 գոլ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում արդեն […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետկին»։ Կատալոնական ակումբի հաղթական գոլը 68-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Լամին Յամալը։ Հանդիպման հերոսներից էր նաև «բլաուգրանայի» դարպասապահ Ժոան Գարսիան, որը 3 սեյվ կատարեց։ «Բարսելոնան» 67 միավորով առաջին տեղում է։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալից» առաջ է […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Պիզային»։ «Բիանկոներին» բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում. աչքի ընկան Անդրեա Կամբիասոն, Կենան Յիլդիզը, Կեֆրեն Թյուրամն ու Ժերեմի Բոգան։ Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը 50 միավորով 6-րդն է, «Պիզան»` 15 միավորով վերջինը` 20-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 4:2 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռեքսհեմին»։ Տանտերերը 18-րդ րոպեին Սեմ Սմիթի ջանքերով բացեցին հաշիվը։ Նախքան ընդմիջում` 40-րդ րոպեին, լոնդոնյան ակումբը հավասարեցրեց հաշիվը. ինքնագոլ գրանցեց մրցակցի դարպասապահ Արթուր Օկոնկվոն։ 78-րդ րոպեին Կալամ Դոյլը նորից առաջ մղեց Ֆիլ Պարկինսոնի գլխավորած թիմին, սակայն 82-ին Ջոշ Աչեամպոնգը լուսատախտակին վառեց […]
Ավելին
«Ռոխիբլանկոսը» 5-րդ րոպեին բացեց հաշիվը. աչքի ընկավ Ալեքսանդր Սյորլոթը։ Հյուրերն արդեն 9-րդ րոպեին Կառլոս Սոլերի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ Երկրորդ խաղակեսում պատմությունը կրկնվեց. բասկյան ակումբը շատ արագ պատասխանեց «Ատլետիկոյի» գոլին։ Նախ` 67-րդ րոպեին Նիկո Գոնսալեսը նորցի առաջ մղեց մադրիդյան գրանդին, ապա` 68-ին […]
Ավելին
1 2 3 4 5 6 2,310

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026