Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Նյուքասլը» Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն, միևնույն է, Լուիս Էնրիկեի սաները չկարողացան կոտրել «կաչաղակների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Դեռ ավելին` «Պարի Սեն-Ժերմենը» քիչ էր մնում պարտվեր և միայն 90+8-րդ րոպեին Կիլիան Մբապեի իրացրած դիպուկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում H խմբի շրջանակում մրցեց «Պորտուի» դեմ։ Առաջին կեսն անցավ հավասար պայքարում և նախքան ընդմիջում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 30-րդ րոպեին «վիշապների» կազմից հաշիվը վացեց Պեպեն, ապա 32-րդ րոպեին «բլաուգրանայի» պատասխան գոլը խփեց Ժոաու Կանսելուն։ Երկրորդ խաղակեսում Խավիի թիմն արդեն ուներ տարածքային և խաղային առավելություն` կարողանալով կորզել […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բալթիկան» Կալինինգրադի «Արենա Ռոստեկ» մարզադաշտում մրցեց «Լոկոմոտիվի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Բալթիկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, ով 65-րդ րոպեին շեշտակի հարվածով դարձավ հիանալի գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Բալթիկայի» կազմում պաշտոնական խաղերում խփեց առաջին գոլը։ Ավելացնենք նաև, որ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Շախտյորը» Համբուրգի «Ֆոլկպարկշտադիոն» մարզադաշտում H խմբի շրջանակում մրցեց «Անտվերպենի» դեմ։ Հավասար պայքարում ընթացած խաղում «հանքափորնորը» հաղթեցին 1:0 հաշվով։ Ուկրաինական ակումբին հաղթանակ պարգևեց 12-րդ րոպեին Նիկոլայ Մատվիենկոյի խփած միակ գոլը։ H խմբի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում. «Բարսելոնա» – «Պորտու» Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում կայացած Իսպանիա – Վրաստան (3:1) հանդիպման ժամանակ ծնկի խաչաձև կապանների և մենիսկի վնասվածք է ստացել։ «Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր` նոյեմբերի 28-ին, 19-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող ենթարկվել է վիրահատության։ Ըստ As-ի լրագրող Խավի Միգելի տեղեկությունների` իսպանացի ֆուտբոլիստը շարք կվերադառնա միայն 8-9 […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Աղբյուրի փոխանցմամբ` մյունխենյան ակումբն արդեն երկու տարի է հետևում է Արաուխոյին։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը տեղյակ է «ռեկորդ մայադթերի» հետաքրքրվածության մասին, քանի որ վերջինիս ներկայացուցիչներն արդեն կապվել են […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Անդալուսական ակումբի կազմից հանդիպմանը մասնակց նաև Սերխիո Ռամոսը, ով 88-րդ րոպեին հեռացվեց դաշտից «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Բրայիս Մենդեսի նկատմամբ թույլ տված խաղի կանոնների կոպիտ խախտման համար։ Հատկանշական է, որ գլխավոր մրցավար Միգել Անխել Օրտիս Արիասն սկզբում Ռամոսին երկրորդ դեղին քարտը ցույց տվեց, սակայն […]
Ավելին
Ասիական Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ E խմբի շրջանակում մրցեց իրանական «Պերսեպոլիսի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Արդեն 2-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց վաստակեցին. «Պերսեպոլիսի» կիսապաշտպան Սորուշ Ռաֆիեին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Մա Նինը ցույց տվեց նշակետը։ Այդուհանդերձ, Ռոնալդուն մոտեցավ չինացի մրցավարին և […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբի կազմից 55-րդ րոպեին հաշիվը բացեց Վիկտոր Ցիգանկովը, իսկ բասկերի պատասխան գոլը 67-րդ րոպեին խփեց Ինյակի Վիլիամսը։ Այս ոչ-ոքիից հետո Միչելի թիմը վաստակեց 35 միավոր և 14-րդ տուրի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված ներկա պահին ամենահզոր 6 հարձակվողներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023