Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է «Վալենսիային»։ Հանդիպման 53-րդ րոպեին կատալոնական ակումբից տպավորիչ ասիստ է գրանցել Մարկուս Ռեշֆորդը` օգնելով աչքի ընկնել Ռաֆինիային։ Անգլիացի ֆուտբոլիստը «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո պաշտոնական խաղերում առաջին արդյունավետ գործողությսւնն է կատարել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 8-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում` 1:1։ Տանտերերից 24-րդ րոպեին անկյունայինից կատարած ուղիղ հարվածով անհավանական գոլ խփեց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան` հաշիվը դարձնելով 1:1։ «Բոկա Խունիորսը» 13 միավորով A խմբում երրորդ տեղում է, «Ռոսարիո Սենթրալը»` 11 միավորով B խմբում 6-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։ «Բլաուգրանայից» Ֆերմին Լոպեսը, Ռաֆինիան ու Ռոբերտ Լևանդովսկին դուբլ գրանցեցին։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 10 միավորով երկրորդն է, «Վալենսիան»` 4 միավորով 15-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հանդիպման մյուս գոլերը` քիչ անց
Ավելին
Իտալիայի Ա սերիայի երրորդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։ «Ռոսոներիի» հաղթական գոլը խփեց լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ 40-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում դարպասի գրավմամբ աչքի ընկավ առաջին անգամ։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 6 միավորով 5-րդն է, «Բոլոնիան»` 3 միավորով 13-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի առաջատարներից Ռաֆինիային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով RAC1-ին։ Բրազիլացի ֆուտբոլիստն Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղից առաջ ուշացել է նախավարժանքից, ինչի պատճառով հայտնվել է պահեստայինների նստարանին։ Ի սկզբանե որոշված էր, որ 28-ամյա եզրայինը խաղը պետք է սկսեր մեկնարկից։ Ռաֆինիայի փոխարեն «Բարսելոնայի» մեկնարկային կազմում […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 8-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 7:1 հաշվով ջախջախել է Պանչևոյի «Ժելեզնիչարին»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը երրորդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Կատային։ 26-ամյա ֆուտբոլիստն առաջին ասիստն է կատարել Սուպերլիգայում։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է անցկացած բոլոր 6 խաղերում ու 18 միավորով առաջին տեղում է։ «Ժելեզինչարը» 12 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը վերջին չորս պաշտոնական խաղերում 9 գոլ է խփել։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։ «Սիթին» միավորների քանակը հասցրեց 6-ի` բարձրանալով 8-րդ տեղ, «Յունայթեդը» 4 միավորով 14-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանը (70կգ) չկարողացավ դառնալ բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում Եվրոպայի չեմպիոն ու արծաթե մեդալակիր Անրդեասյանը 2:8 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցչին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 10-րդ տուրում «Ռոտորը» Վոլգոգրադում 3:0 հաշվով հաղթել է ԿԱՄԱԶ-ին։ Տանտերերից 34-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։ 27-ամյա ֆուտբոլիստը եզրափակել է Հայաստանի հավաքականում հանդես եկած մեկ այլ ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի ասիստը։ «Ռոտորը» 20 միավորով երրորդ տեղում է, ԿԱՄԱԶ-ը` 18 միավորով 5-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ կոտրեց «Բարնլիի» դիմադրությունը` հաղթելով 1:0 հաշվով։ Մերսիսայդյան գրանդի հաղթական գոլը 90+5-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Մոհամեդ Սալահը։ «Լիվերպուլը» 100-տոկոսանոց արդյունք ունի առաջնությունում և 12 միավորով առաջին տեղում է։ «Բարնլին» 3 միավորով 17-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 28 29 30 31 32 2,194

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025