Բրազիլիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Սանթոսը» «Վիլա Բելմիրո» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Սպորտ Ռեսիֆիին»։ Տանտերերից տպավորիչ հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը, որը գոլ և ասիստ է գրանցել։ Խուան Վոյվոդայի գլխավորած թիմից Նեյմարի փոխանցումը եզրափակել է Ժոաո Շմիդտը, իսկ մրցակցի կիսապաշտպան Ժոաո Կալը գրավել է սեփական դարպասը։ […]
Ավելին
Իրանը չի մասնակցի աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությանը, հայտնում է Barron’s-ը։ ԱՄՆ-ը հրաժարվել է Իրանի պատվիրակության մի շարք անդամների մուտքի վիզա տրամադրել։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան միջոռմանը չմասնակցելու իր որոշման մասին արդեն հայտնել է ՖԻՖԱ-ին։ «ՖԻՖԱ-ին հայտնել ենք, որ ընդունված որոշումը սպորտի հետ որևէ կապ չունի։ Իրանի պատվիրակությունը ներկա չի լինի աշխարհի առաջնության խմբային փուլի […]
Ավելին
Շոտլանդիայի Պրեմիերշիփի 11-րդ տուրից հետաձգված խաղում «Մոթերվելը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Հիբերնիանին»։ Հանդիպման դրվագներից մեկում «Մոթերվելի» վինգեր Իբրահիմ Սայիդը ֆուտբոլային հանրության համար նոր հնարք է կիրառել։ Նիգերիացի եզրայինը նախ` ցատկել է, ապա` խաբսով շրջանցել մրցակցի հարձակվող Տիբո Քլիջեին` առաջացնելով բոլորի զարմանքը։ Սայիդն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 18 խաղում չի դարձել գոլի կամ ասիստի […]
Ավելին
Հայ մարտիկ, Արման Ծառուկյանը չի մենամարտի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար UFC-324 մրցաշարում կմենամարտեն ամերիկացի Ջասթին Գեյջին և բրիտանացի Փեդի Փիմբլեթը։ Գեյջին օկտագոնում 31 մենամարտից 26-ում հաղթել է, կրել 5 պարտություն։ Փիմբլեթն էլ 26 մենամարտից 23-ն է ավարտել իր օգտին, ունի […]
Ավելին
«Չելսիի», «Արսենալի» և Չեխիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար ու ռեկորդակիր դարպասապահ Պետեր Չեխը վերսկսել է կարիերան տափօղակով հոկեյում։ 43-ամյա նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Հարինգեյ Հասկիսի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Հասկիսը» Չեխի հոկեյի կարիերայի 5-րդ ակումբն է։ Նա նախկինում խաղացել է նաև «Գիլֆորդ Ֆենիքս» (Մեծ Բրիտանիայի 4-րդ դիվիզիոն), […]
Ավելին
«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մադրիդյան գրանդը մտադիր էր 2026թ. ամռանը ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակում, բայց «արքայական» ակումբը «Լիվերպուլին» արդեն հայտնել է, որ հրաժարվել է այդ գաղափարից` դուրս գալով Կոնատեի համար մղվող պայքարից։ Մերսիսայդյան գրանդն ու 26-ամյա պաշտպանը բանակցում են նոր պայմանագիր կնքելու շուրջ։ […]
Ավելին
Բոլիվիայի Լիգայի գավաթի` Կոպա Պասենյայի քառորդ եզրափակիչի «Ռեալ Օրուրո» – «Բլումինգ» դիմակայության պատասխան հանդիպումը (2:2) սկանդալային ավարտ է ունեցել։ Հանդիպման վերջնամասում կողմերի միջև դաժան բախում է սկսվել։ Գործին միջամտել են անվտանգության աշխատակիցները և հատուկջոկատայինները, որոնք մեծ իրավիճակը հարթելու համար կիրառել են արցունքաբեր գազ։ Հանդիպման գլխավոր մրցավար Ռենան Կաստիլիոն ստիպված է եղել 17 կարմիր քարտ ցույց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Նոան» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Աբերդինի» հետ։ Շոտլանդական ակումբից 45-րդ րոպեին հաշիվը բացեց Կևին Նիսբեթը, իսկ Հայաստանի չեմպիոնի պատասխան գոլը 52-րդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։ Բոսնիացի հարձակվողը Լիգայի փուլում խփել է «Նոայի» բոլոր գոլերն ու 4 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուների պայքարում թուրքական «Սամսունսպորի» ֆուտբոլիստ Մարիուսի հետ երկրորդ տեղում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Նոան» մրցակցի դաշտում մրցում է շոտլանդական «Աբերդինի» դեմ։ Հայաստանի չեմպիոնից 52-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Նոան» մրցակցի դաշտում մրցում է շոտլանդական «Աբերդինի» դեմ։ Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:1 հաշվով։ Գոլը 45-րդ րոպեին խփել է Կևին Նիսբեթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 21 22 23 24 25 2,250

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025