Եվրոպա լիգայի փլեյ-օֆ փուլի պատասխան խաղում Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը» 2:1 հաշվով հաղթել է Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»: 11 մետրանոց հարվածաշարում առավելությունը եղել է տանտերերի կողմը: «Արարատ-Արմենիան» ներկայացրել է հանդիպման տեսությունը.
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մուհամեդ Էլ-Նենին մոտ է «Բեշիկթաշ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Goal.com-ը, թուրքական ակումբը ցանկանում է վարձակալել Եգիպտոսի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին և արդեն «զինագործների» հետ համաձանեցրել է պայմանագրի դետալները: «Բեշիկթաշը» կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը: Էլ-Նենին «Արսենալում» վարձատրվում է շաբաթական 50 հզր ֆունտ:
Ավելին
«Ինտերը» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հարձակվող Մաուրո Իկարդիին վարձակալության տալ: Միլանցիները նաև ցանկանում են մեկ տարով երկարացնել արգենտինացու հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Ինտերի» ղեկավարությունը արդեն բանակցել է Վանդա Նարայի հետ, ով Իկարդիի կինն է և գործակալը: Ակումբի սպորտային գծով տնօրեն […]
Ավելին
«Ռոմայի», «Բարսելոնայի», Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը՝ Շանան մահացել է: Աղջնակը տառապում էր ոսկրային քաղցկեղից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Էնրիկեն հեռացել էր Իսպանիայի ազգային թիմի մարզչական ղեկից՝ աղջկա բուժման համար:
Ավելին
Եվրոպա լիգայի փլեյ-օֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Տանտերերը հիմնական ժամանակում կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով: Առաջինը հաշիվը բացել էր մեր չեմպիոնը. 24-րդ րոպեին Լիման դարձել էր գոլի հեղինակ: Ընդհանուր հաշիվը՝ 3:3 և թիմերը խաղը շարունակեցին լրացուցիչ ժամանակում, որտեղ հաշիվը չբացվեց: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին տանտերերը, որոնք հաղթեցին 5:4 հաշվով. […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:00-ին է: Ուղիղ հեռարձակումն ապահովում է Հայաստանի Առաջին ալիքը: Հղումը՝ ԱՅՍՏԵՂ:
Ավելին
Մոնակոյում կայացել է Չեմպիոնների լիգայի 2019/20 թ. մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հանդիսավոր երեկոյի ընթացքում հայտնի է դարձել նաև UEFA-ի տարվա ֆուտբոլիստը: Այդ կոչմանն արժանացել է Վիրջիլ վան Դեյկը: Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Նշենք, որ լավագույն դարպասապահի մրցանակին արժանացել էր Ալիսոն Բեքերը, լավագույն պաշտպան էր ճանաչվել Վիրջիլ վան Դեյկը, կիսապաշտպան՝ […]
Ավելին
Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը. A խումբ. ՊՍԺ, «Ռեալ», «Բրյուգե», «Գալաթասարայ» B խումբ. «Բավարիա», «Տոտենհեմ», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա» C խումբ. «Մանչեսթեր Սիթի», «Շախտյոր» Դ., «Դինամո» Զ., «Ատալանտա» D խումբ. «Յուվենտուս», «Աթլետիկո», «Բայեր», «Լոկոմոտիվ» Մ. E խումբ. «Լիվերպուլ», «Նախպոլի», «Զալցբուրգ», «Գենկ» F խումբ. «Բարսելոնա», «Բորուսիա» Դ., «Ինտեր», «Սլավիա». Պ. G խումբ. «Զենիթ», «Բենֆիկա», «Լիոն», […]
Ավելին
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Աղբյուրի տվյալներով՝ ակումբները համաձայնեցրել են գործարքի պայմանները: Նեյմարը ևս կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է անհատական պայմանագրի դետալները: Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել էր փարիզյան ակումբ 2017 թվականին: «Մայրաքաղաքայինները» բրազիլացու համար վճարել էին 222 մլն եվրո:
Ավելին
Մարկոս Պիզելին վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի հավաքականին և չի մասնակցի Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպումներին: «Ակտոբեն» հայտարարություն է տարածել՝ հայտնելով վերը նշվածը: Մարկոսը վնասվածքի պատճառով բացակայելու է մի քանի շաբաթ:
Ավելին
1 2,169 2,170 2,171 2,172 2,173 2,311

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026