Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Մոնակոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հայտնի են ակումբներւ մեկնարկային կազմերը. Զուգահեռաբար Լոնդոնի «Արսենալը» Բերգամոյում կհյուրընկալվի «Ատալանտային»։ Այդ հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ռուսաստանի գավաթի խաղարկության 4-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցակցի դաշտում 5:1 հաշվով ջախջախեց «Խիմկիին»։ «Երկաթուղայինների» կազմում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որն ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ և արդեն 48-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Տիմուր Սուլեյմանովին։ Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը գավաթի խաղարկությունում հաղթել է բոլոր 4 խաղերում և 12 միավորով գլխավորում է B խմբի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Գերմանիայի չեմպիոն «Բայերը» Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի «Ֆեյենորդի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է, որ ակումբը կարող է հաղթել Չեմպիոնների լիգան. ««Բարսան» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավատացեք ինձ։ Մեծ ակումբները ցանկանում են տիտղոսներ նվաճել, իսկ Չեմպիոնների լիգան լավագույն մրցաշարն է աշխարհում։ Նման մրցաշարում հաղթելու համար պետք է խաղալ միայն բարձր մակարդակով։ Մենք պետք է պատրաստ լինենք լավագույնների դեմ խաղերին։ Եթե 100 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում ընդունեց Միլանի «Ինտերին»։ Անգլիական գրանդը հանդպման, հատկապես, վերջնամասում ուներ շոշափելի առավելություն, սակայն չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներից էր «ներաձուրիների» դարպասապահ Յան Զոմերը, որը կատարեց 5 սեյվ։ Միլանյան ակումբից 65-րդ րոպեին փոխարինման մտավ նառ Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 76-րդ րոպեին կարող էր բացել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս մրցեց Գլազգոյի «Սելթիկի» դեմ։ Շոտլանդիայի չեմպիոնը հանդիպման ամբողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն և Սլովակիայից ժամանած հյուրերին հաղթեց 5:1 հաշվով։ «Կելտերի» կազմից մեկական գոլ խփեցին Լիեմ Սքեյլզը, Կյոգո Ֆուրուհաշին, Արնե Էնգելսը, Դայզեն Մաեդան ու Ադամ Այդան։ «Սլովանի» պատմության առաջին գոլը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում խփեց ավստրացի պաշտպան […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում հյուրընկալվելիս մրցում է Գլազգոյի «Սելթիկի» դեմ։ Հյուրերի կազմից 66-րդ րոպեին աչքի ընկավ ավստրիացի պաշտպան Կևին Վիմերը և խփեց Սլովակիայի չեմպիոնի պատմության առաջին գոլը մրցաշարի եզրափակիչ հատվածում։ Այդ գոլից հետո Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը կրճատեց հաշիվն ու այն դարձրել 1:3։ Հիշեցնենք, որ «Սլովանի» մեկնարկային կազմում է նաև հայ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղային երկրորդ օրվա կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը կընդունի «Ինտերին»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Զուգահեռաբար Գլազգոյի «Սելթիկը» կմրցի Բրատիսլավայի «Սլովանի» դեմ։ Ակումբները խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Նշենք, որ հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ինչպես նաև […]
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ վաճառքի է հանել ակումբը. «Հարգելի ընկերներ, ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է […]
Ավելին
SER Catalunya պարբերականի լրագրող Սիկե Ռոդրիգեսը պատմել է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալի անվան պատմությունը։ Ֆուտբոլիստի ամբողջական անուն-ազգանունը Լամին Յամալ Նասրաուի Էբանա է։ «Լամին» բառը բխում է արաբերեն «ալ ամին»-ից, որը թարգմանաբար նշանակում է «վստահության արժանի մարդ»։ «Յամալ»-ը նույնպես արաբական ծագում ունի։ Արաբերենից «ջամալ» բառը թարգմանվում է «գեղեցկություն»։ Իսկ «Նասրաու»-ին և […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023