Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է «Բարնլիին»։ Հանդիպման 31-րդ րոպեին «Նյուքասլի» ավագ Բրունո Գիմարայեսն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով անհավանական գոլ է խփել` բացելով հաշիվը։ Բրազիլացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 5-րդ անգամ է դարպասի գրավմամբ աչքի ընկել։ «Նյուքասլը» 22 միավորով 11-րդ տեղ է բարձրացել։ «Բարնլին» 10 միավորով 19-րդն է։ […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց «Շտուտգարտին»։ Մյունխենյան գրանդից 60-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց հետո հեթ-տրիկ գրանցեց Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 22 խաղում 28 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ «Ռեկորդ մայսթերից» դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել նաև Կոնրադ Լայմերն ու Յոսիպ Ստանիշիչը։ «Բավարիան» 37 միավորով մրցաշարային […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»։ «Քաղաքաբնակներից» մեկական գոլ խփեցին Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլն ու Ֆիլ Ֆոդենը։ Ֆոդենը Պրեմիեր լիգայի վերջին երեք խաղորում 5 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 31 միավորով երկրորդ տեղ վերադարձավ։ «Սիթին» օգտվեց 33 միավոր ունեցող առաջատար «Արսենալի»` «Ասթոն Վիլայից» […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 2:3 սենսացիոն պարտություն է կրել ԲԿՄԱ-ից։ «Բանակայիններից» դուբլ է գրանցել Գրենիկ Պետրոսյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Նարեկ Հովհաննիսյանը։ Գործող չեմպիոնից երկու գոլ խփել է Հելդեր Ֆերեյրան։ «Նոան» հանդիպումն ավարտել է 9 ֆուտբոլիստով։ Մրցակցին արմունկով հարվածելու համար 28-րդ րոպեին դաշտից հեռացվել է […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ 36-րդ րոպեին Ունայի Էմերիի գլխավորած թիմից հաշիվը բացեց Մեթի Քեշը, իսկ 52-րդ րոպեին «զինագործներից» աչքի ընկավ Լեանդրո Տրոսարը։ Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, բայց Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 90+5-րդ րոպեին Էմիլիանո Բուենդիայի ջանքերով թրիլերային հաղթանակ կորզեց։ Դարպասի գրավումից անմիջապես հետո գլխավոր մրցավար […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 15-րդ տուրում «Լիլը» «Պիեր Մորուա» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Մարսելին»։ Տանտերերի հաղթական գոլը 10-րդ րոպեին խփեց Իթան Մբապեն։ 18-ամյա կիսապաշտպանը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում երրորդ գոլն է խփել։ Նա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրն է։ «Լիլը» 29 միավորով չորրորդ տեղն է բարձրացել։ «Մարսելը» նույնքան միավորով երրորդ տեղում է։ Հ․Գ․ […]
Ավելին
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացավ ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի բացման խաղում կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրկյան Հանրապետության հավաքականները, որոնք ընդգրկվեցին A խմբում։ Բացման հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում։ Մունդիալը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երեք երկրում` ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում 2026թ. հունիսի 11-ից հուլիսի 19-ը։  Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի […]
Ավելին
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացավ աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Խումբ A – Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հարավային Կորեա, Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա։ Խումբ B – Կանադա, Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Բոսնիա և Հերցեգովինա/Ուելս, Կատար, Շվեյցարիա։ Խումբ C – Բրազիլիա, Մարոկկո, Հայիթի, Շոտլանդիա։ Խումբ D – ԱՄՆ, Պարագվայ, Ավստրալիա, Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո/։ Խումբ E – Գերմանիա, Կյուրասաո, Կոտ դ’Իվուար, Էկվադոր։ Խումբ F – […]
Ավելին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակի առաջին դառնեկիրը։ 79-ամյա քաղաքական գործչին պարգևատրեց ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանության միջոցառման ժամանակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի միջոցառումը։ Միջացռման ուղիղ եթերը` այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 15 16 17 18 19 2,249

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025