ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում տանը մրցեց կանադական «Տոռոնտոյի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ գոլառատ և թրիլերային պայքարում, որն ավարտվեց «Ինտեր Մայամիի» 4:3 հաշվով։ Տանտերերից փայլեց «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժորդի Ալբան, որը դարձավ ասիստների պոկերի հեղինակ` օգնելով իր խաղընկերներին աչքի ընկնել չորս անգամ։ Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմից […]
Ավելին
Փարիզում ավարտին մոտեցող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 9-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի ծանրամարտից Հայաստանի առաջին ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։ Եվրոպայի առատջնության չեմպիոն, փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Կարապետյանը մրցելույթը կսկսի Երևանի ժամանակով 17:00-ից։ Այդ քաշային կարգում համաշխարհային ռեկորդները պատկանում են հետևյալ ծանրորդներին. Պոկում վարժություն – Յեիսոն Լոպես (Վենեսուելա) – […]
Ավելին
Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Մրցաշարի կիսեզրափակիչում Սթիվ Քերի գլխավորած թիմը մրցեց Սերբիայի դեմ և ծանրագույն պայքարում հաղթեց 95:91 հաշվով։ Հանդիպման ընթացքում ամերիկացիները մրցակցին զիջում էին 17 միավորի տարբերությամբ, բայց կարողացան comeback անել ու հաղթել։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ ԱՄՆ-ի հավաքականի ու «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղացող Ստեֆեն Քարին, որը […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Ալմաթիում հյուրընկալվելիս մրցեց ղազախական «Օրդաբասիի» դեմ։ Լարված պայքարում անցած խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կարողացավ հաղթել 1:0 հաշվով։ «Փյունիկի» հաղթական գոլը 56-րդ րոպեին Դավիթ Դավիդյանի հիասքանչ փոխանցումից հետո խփեց Յուսուֆ Օտուբանջոն։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ուներ խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն տանտերերի ֆուտբոլիստները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Դեռ ավելին` «Արարատ-Արմենիան» խաղավերջում` 89-րդ րոպեին, ոչ պարտադիր գոլ բաց թողեց ու պարտվեց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կամզերով.
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի ղազախական «Օրդաբասիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Չելսին» գնել է «Բոկա Խունիորսի» կենտրոնական պաշտպան Արոն Անսելմինոյի տրանսֆերը։ «Ազնվականների» պաշտոնական կայքը գրում է, որ 19-ամյա պաշտպանն ակումբին կմիանա 2025 թ. հուլիսի 1-ին, իսկ մինչև այդ վարձավճարով կշարունակի հանդես գալ «Բոկա Խունիորսում»։ Անսելմինոն «Բոկա Խունիորսի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 հանդիպում, խփել 1 գոլ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` լոնդոնյան […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ) պարտվեց քառորդ եզրափակիչում։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, սակայն 5:12 հաշվով զիջեց ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաևին։ 24-ամյա հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար, եթե Աբդուլաևը դուրս գա եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարն սկսեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով և 13:3 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Բռավո Յանգին։ 24-ամյա հայ ըմբիշը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևի դեմ։ Նշենք, որ Հարությունյանը կարիերայում առաջին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023