Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Խորվաթիայի հավաքականը Սպլիտի «Պոլյուդ» ստադիոնում մրցեց Ֆրանսիայի թիմի դեմ։ Խորվանթերը կարողացան խոշոր անակնկալ մատուցել և հաղթել 2:0 հաշվով։ Զլատկո Դալիչի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Անտե Բուդիմիրն ու Իվան Պերիշիչը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Փարիզում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող […]
Ավելին
Խորվաթիայի առաջնության առաջնության 26-րդ տուրում «Ռիեկայից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտնվել է սկանդալի եզրին։ Իտալական ֆուտբոլի լեգենդն ուղիղ եթերում հրաժարվել է սեղմել հեռուստահաղորդավար Յոշկո Յելիչիչի ձեռքը։ Բորբոքված Գատուզոն նախ անգլերենով, ապա` իսպաներենով լեզվակռվի է բռնվել Յելիչիչի հետ. – Չեմ ցանկանում սեղմել ձեր ձեռքը. դուք չափազանց շատ եք խոսում և […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» մրցակցի դաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Համառ պայքարում անցած խաղում «ներաձուրիները» կարողացան հաղթել 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից աչքի ընկան Կառլոս Ավգուստոն ու Լաուտարո Մարտինեսը։ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգայի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 75-րդ րոպեին։ Միլանյան գրանդը վաստակեց 64 միավոր և […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Բիանկոներին» հերթական ֆիասկոյին ենթարկվեց և պարտվեց 0:3 հաշվով։ Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ռոբին Գոսենսը, Ռոլանդո Մանդրագորան և Ալբերտ Գուդմունդսոնը։ Հիշեցնենք, որ թուրինյան գրանդը նախորդ տուրում 0:4 հաշվով պարտվել էր «Ատալանտային»։ «Յուվենտուսը» 52 միավորով 5-րդն է, Ֆլորենցիան ներկայացնող ակումբը միավորների քանակը հասցրեց […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Բոլոնիան» «Ռենատո Դալ Արա» ստադիոնում մրցեց «Լացիոյի» դեմ։ Տանտերերը կատարյալ հանդիպում անցկացրին և շոկի ենթարկեցին հռոմեական ակումբին` ջախջախելով 5:0 հաշվով։ «Ռոսոբլուի» բոլոր գոլերը խփեցին տարբեր ֆուտբոլիստներ` Յենս Օդգորը, Ռիկարդո Օրսոլինին, Դեն Նդոյեն, Սանտիագո Կաստրոն և Ջովանի Ֆաբիանը։ Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը վաստակեց 53 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ, «Լացիոն» 51 […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Նապոլին» «Պիեռլուիջի Պենցո» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Վենեցիայի» դեմ։ «Նապոլին» հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային առավելություն ուներ և ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսը «Վենեցիայի» դարպասապահ Անդրեյ Ռադուն էր, որը 7 սեյվ կատարեց։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 61 միավորով երկրորդ տեղում […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Կոմոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Միլանին»։ «Կոմոյի» կազմում 81-րդ րոպեին փոխարինման մտավ անվանի անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին, որը խաղադաշտ վերադարձավ 748 օր անց։ 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ պաշտոնական հանդիպմանը մասնակցել էր 2023 թ. փետրվարի 26-ին, երբ թուրքական «Բեշիկթաշի» կազմում մասնակցել էր «Անթալիասպորի» դեմ խաղին (0:0)։ Ալիի վերադարձը խաղադաշտ անաչփ անհաջող ստացվեց։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կոմոյի» դեմ։ Հյուրերը 33-րդ րոպեին Լուկաս Դա Կունյայի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ 50-րդ րոպեին ֆրանսիացի ֆուտբոլիստը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։ 53-րդ րոպեին «ռոսոներիները» խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը` եզրափակելով Տիջանի Ռեյնդերսի […]
Ավելին
Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի զույգերը։ Եվրոպա լիգա «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Լացիո» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա) – «Այնտրախտ» (Գերմանիա), «Ռեյնջերս» (Շոտլանդիա) – «Ատլետիկ Բիլբաո» (Իսպանիա), «Լիոն» (Ֆրանսիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)։ Կոնֆերենցիաներ լիգա «Լեգիա» (Լեհաստան) – «Չելսի» (Անգլիա), «Յուրգորդեն» (Շվեդիա) – «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա) «Բետիս» (Իսպանիա) – «Յագելոնիա» (Լեհաստան) «Ցելյե» […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Ատլետիկը» «Սան Մամես» ստադիոնում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հռոմեական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան խաղում բասկյան թիմը կարողացավ ռևանշի հասնել ու փայլուն խաղով հաղթել 3:1 հաշվով 10 հոգով մնացած մրցակցին։ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմից տպավորիչ հանդիպում անցկացրեց Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսը, […]
Ավելին
1 6 7 8 9 10 472

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023