Չեմպիոնների լիգայում անցումային փլեյ-օֆֆ-ի ավարտից հետո հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Պայքարում մնացել են հետևյալ 16 ակումբները. 1/8 եզրափակիչի ու փլեյ-օֆֆ-ի մյուս փուլերի վիճակահանությունը կկայանա փետրվարի 27-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Յուվենտուսը» սեփական դաշտում լրացուցիչ ժամանակը ներառյալ 3:2 հաշվով հաղթեց «Գալաթասարային»։ Դիմակայության առաջին մրցավեճում թուրինյան գրանդը Ստամբուլում պարտվել էր 2:5 հաշվով։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում «բիանկորիին» 37-րդ րոպեին 11-մետրանոցից առաջ մղեց թիմի ավագ Մանուել Լոկատելին։ 48-րդ րոպեից` Լոյդ Քելիի հեռացումից հետո, տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով։ Չնայած իտալական գրանդը դաշտում մեկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ատալանտան» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Դիմակայության առաջին խաղում իտալական ակումբը մրցակցի դաշտում պարտվել էր 0:2 հաշվով։ Պատասխան խաղում Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ջանլուկա Սկամական, Դավիդե Ձապակոստան, Մարիո Պաշալիչը և Լազար Սամարջիչը։ Սամարջիչը վճռորոշ գոլը խփեց հանդիպման վերջին վայրկյանին` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Դարպասի գրավումը գրանցվեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բուդյո Գլիմտը» 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել «Ինտերի» նկատմամբ` կրկնելով «Այաքսի» 54 տարվա վաղեմության ֆանտաստիկ ցուցանիշը, հաստատում է Opta-ն։ «Բուդյո Գլիմտը» «Այաքսից» հետո եվրոպական թոփ-5 լիգաները (Խմբ.` Անգլիա, Իսպանիա, Գերմանիա և Ֆրանսիա) չներկայացնող առաջին ակումբն , որը Չեմպիոնների լիգայում չորս անընդմեջ հաղթանակ է տարել այդ երկրների ներկայացուցիչների դեմ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բուդյո Գլիմտից»։ Դիմակայության առաջին խաղում Նորվեգիայի չեմպիոնը ևս հաղթել էր. գրանցվել էր 3:1 հաշիվը։ Կյետիլ Կնուտսենի գլխավորած թիմի գոլերը խփեցին Յենս-Պետեր Հագուեն ու Հակոն Էվյենը։ «Ներաձուրիից» աչքի ընկավ Ալեսանդրո Բաստոնին։ Միլանյան գրանդից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ֆիորենտինան» տոսկանական դերբիում տնային խաղում 1:0 հաշվով հաղթել է «Պիզային»։ «Վիոլայի» հաղթական գոլը 13-րդ րոպեին խփել է Մոյզե Քինը։ Պաոլո Վանոլիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 24-ի, լքել վտանգավոր գոտին` բարձրանալով 16-րդ տեղ։ Նույնքան միավոր ունեն նաև 17-18-րդ տեղերը զբաղեցնող «Կրեմոնեզեն» ու «Լեչեն», որոնք լրացուցիչ ցուցանիշներով զիջում են «Ֆիորենտինային»։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Բրյուգե» (Բելգիա) (առաջին խաղը` 3:3) Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)։ Եզրային մրցավարներ – Նիկոլա Դանո, Բենժամին Պաժ (երկուսն էլ` Ֆրանսիա)։ Տեսաօգնականներ – Ժերոմ Բրիզար (Ֆրանսիա), Պոլ վան Բյուկել (Նիդերլանդներ)։ Չորրորդ մրցավար – Էրիկ Վատելիե (Ֆրանսիա)։ «Նյուքասլ» (Անգլիա) […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։ Դարպասի բոլոր գրավումներն արձանագրվեցին երկրորդ խաղակեսում. «ջալոռոսիից» աչքի ընկան Բրայան Քրիստանտեն, Էվան Ն’Դիկան ու Նիկոլո Պիսիլին։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 50 միավորով ամրապնդվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղում։ Մոտակա հետապնդոնղներ «Յուվենտուսն» ունի 46, «Կոմոն» ու «Ատալանտան»` 45-ական միավոր։ «Կրեմոնզենեն», որն Ա […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Պարմայից»։ Հանդիպման միակ գոլը 80-րդ րոպեին խփեց Մարիանո Տրոյիլոն։ «Միլանն» Ա սերիայում նախորդ պարտությունը կրել էր 2025թ. օգոստոսի 23-ին` առաջին տուրում սեփական դաշտում 1:2 հաշվով զիջելով «Կրեմոնեզեին»։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 54 միավորով երկրորդ տեղում է։ «Ռոսոներին» առաջնության առաջատար «Ինտերին» զիջում […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» «Վիա դել Մարե» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Լեչեին»։ «Ներաձուրիից» 75-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` ընթացիկ մրցաշրջանում խփելով երկրորդ գոլը։ 37-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև Մանուել Ականջին։ «Ինտերը» 12-րդ տուրում քաղաքային դերբիում «Միլանին» պարտվելուց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026