Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում «Բոլոնիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Լիլին»։ Իտալական ակումբի միակ գնդակը խփել է կոլումբացի պաշտպան Ջոն Լուկումին։ «Ռոսոբլուն» Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ է դարձել 21966 օր անց։ «Բոլոնիան» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում նախորդ գոլը խփել էր 1964 թ. հոկտեմբերի 7-ին, երբ 2:1 հաշվով պարտության էր մատնել բելգիական «Անդերլեխտին»։ Այդ […]
Ավելին
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալն արժանացել է «Golden Boy» մրցանակին։ Մրցանակը հանձնում է իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը։ Մրցանակի դափնեկիրը պաշտոնապես ճանաչվում է տարվա լավագույն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստ։ «Golden Boy» մրցանակը հանձնվում է 2003 թվականից, որի առաջին դափնեկիրը նիդերլանդցվի անվանի ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտն էր։ Նախորդ տարի այն ստացել էր Մադրիդի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի ու Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խոսել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում կայացած «Միլանի» դեմ հանդիպման (2:3) մասին. «Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց սխալներ թույլ տվեցինք, իսկ նման մրցակիցը չի ներում դրանք։ Լավ գոլային պահեր ունեինք և հավանական է` ոչ-ոքի խաղայինք, բայց սա Չեմպիոնների լիգան է, ու նման մրցակիցները կարողանում են […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Լայպցիգին»։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 90+2-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը, սակայն գոլը չի արձանագրվել։ Գոլային դրվագում հանդիպումը սպասարկող պորտուգալացի գլխավոր մրցավար Ժոաու Պինեյրուն Մխիթարյանին վերջին փոխանցումը կատարած Մարկուս Թյուրամի կողմից կանոնների […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» սեփական դաշտում մրցեց «Միլանի» դեմ։ Գոլառատ խաղում իտալական գրանդը հաղթեց 3:2 հաշվով։ «Ռոսոներիներից» աչքի ընկան Քրիստիան Պուլիշիչը, Ռաֆայել Լեաուն, Թեմի Աբրահամը։ «Սլովանի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրա Բարսեղյանը, որը 24-րդ րոպեին եզրափակեց իր թիմի կայծակնային հակագրողը, հաշիվը դարձրեց 1:1, Չեմպիոնների լիգայի հիմնական […]
Ավելին
ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը համաձայնել է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։ Foot Mercato-ն գրում է, որ «բյանկոներիները» սլովակ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել` որպես ակումբի հիմնական պաշտպան Բրեմերի փոխարինողի։ Բրազիլացի ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև 2025 թ. ապրիլ։ Ըստ աղբյուրի` թուրինյան ակումբը 29-ամյա Շկրինյարի տրանսֆերի հարցում պետք է փորձի համաձայնության հասնել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում այսօր` նոյեմբերի 26-ին, մեկնարկում է 5-րդ տուրը։ Ներկայացնում ենք տուրի խաղացանկը։ Նոյեմբերի 26. «Սպարտա Պրահա» – «Ատլետիկո Մադրիդ»` 21:45 «Սլովան» – «Միլան»` 21:45 «Մանչեսթեր Սիթի» – «Ֆեյենորդ»` 00:00 «Ինտեր» – «Լայպցիգ»` 00:00 «Բավարիա» – ՊՍԺ` 00:00 «Բավարիա» – «Բրեստ»` 00:00 «Յանգ Բոյս» – «Ատալանտա»` 00:00 «Բայեր» – «Զալցբուրգ»` 00:00 «Սպորտինգ Լիսաբոն» […]
Ավելին
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին. «Ինձ նախորդած Ժոաո Ավելանժը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունից հետո ինձ ասաց, որ ես իսկական հրեշ եմ ստեղծել։ Այդ ժամանակ ՖԻՖԱ-ն առաջին անգամ մեծ շահույթ ունեցավ։ Եվ նա ճիշտ էր։ Ես, իրոք, հրեշ եմ ստեղծել։ ՖԻՖԱ-ն աղքատ կազմակերպություն էր, երբ 1975 թ. զբաղեցրի զարգացման գծով տնօրենի […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Ատալանտայի» ուշադրության կենտրոնում։ «РБ Спорт»-ը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիեմենտան հավանական տրանսֆերի հարցում անցնող օրերին հանդիպել է և բանակցել իտալական ակումբի ներկայացուցիչների հետ։ Սպերցյանի տեղափոխությունը ձմռանը քիչ հավանական է, բայց «Ատալանտան» մրցաշրջանի ընթացքում շարունակելու է հետևել հայ կիսապաշտպանի խաղին և նրա ապագայի վերաբերյալ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. նեապոլյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց Ռոմելու Լուկակուն, որն աչքի ընկավ 54-րդ րոպեին` գրավելով նախկին ակումբի դարպասը։ «Նապոլին» հաղթանակից հետո վաստակեց 29 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» 13 միավորով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023