«Ինտերը» «Լանսից » գնել է կիսապաշտպան Անդի Դիուֆի տրանսֆերային իրավունքը, հայտնում է «ներաձուրիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` գործարքը միլանյան գրանդի համար արժեցել է 25 միլիոն եվրո։ Դիուֆը «Լանսում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 68 խաղում խփել է 2 գոլ, […]
Ավելին
Բրազիլական «Բոտաֆոգոն» անսպասելի դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից` պայքարը լքելով 1/8 եզրափակիչից։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթելուց հետո Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը պատասպան մրցավեճում 0:2 հաշվով պարտվել է էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյին»։ Հանդիպման գոլերը խփել են Գաբրիել Վիլյամիլն ու Լիսանդրո Ալսուգարայը։ «ԼԴՈՒ Կիտոն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 2:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի քառորդ […]
Ավելին
Սերբ անվանի ֆուտբոլիստ Նեմանյա Մատիչը կարիերան կշարունակի Իտալիայում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 37-ամյա կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում 1+1 ձևաչափով պայմանագիր կստորագրի Ա սերիա վերադարձած «Սասուոլոյի» հետ։ Մատիչի նախորդ ակումբը «Լիոնն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024 թ. հունվարից և հեռացել էր այս տարվա հուլիսին, 58 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ […]
Ավելին
«Ատալանտան» գնել է «Լեչեի» հարձակվող Նիկոլա Կրստովիչի տրանսֆերը, հայտնում է Բերգամոն ներկայաղնող ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասմերը չեն հաղորդվում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ատալանտան» չեռնոգորցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 25 միլիոն եվրո։ 25-ամյա հարձակվողը «Լեչեում» հանդես էր գալիս 2023 թ. օգոստոսից, 75 խաղում 20 գոլ է խփել, կատարել 7 […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին տեղափոխվել է «Ատալանտա», հայտնում է Բերգամոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Ատալանտան» լեհ ֆուտբոլիստի տեղափոխության համար «ներաձուրիին» 17 միլիոն եվրո է վճարել։ 23-ամյա վինգերը «Ռոմայից» վարձավճարով միլանյան գրանդ էր տեղափոխվել այս տարվա փետրվարին։ «Ինտերը» հուլիսին նրա տրանսֆերը գնել էր 6,3 միլիոն եվրոյով։ Զալևսկին «Ինտերում» […]
Ավելին
«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության ընկերական վերջին խաղում 2:0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։ Իտալիայի Բարի քաղաքի «Սան Նիկոլա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։ «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 25-ին` Իտալիայի Ա սերիայի առաջին տուրում […]
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Պարմայի» պաշտպան Ջովանի Լեոնիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերի երկարաժամկետ պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfetmarkt-ի տվյալներով` անգլիական ակումբն իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 31 միլիոն եվրո։ 18-ամյա պաշտպանը «Պարմայում» էր 2024 թ. օգոստոսից, 17 խաղում 1 գոլ է խփել։ Նրա հասակը 1,96 մետր է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ակումբային վարկանիշային թարմացված աղյուսակը, որի առաջատարը 117,5 միավորով Մադրիդի «Ռեալն» է։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը` 2025 թ. օգոստոսի 14-ի դրությամբ Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է եվրագավթային մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր ակումբի գրանցած արդյունքների հիման վրա։ Յուրաքանչյուր երկրին հատկացված տեղերը հիմնված են նախորդ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն դիտարկում է փոխել կազմակերպության հովանու ներքո անցկացվող Սուպերգավաթի ձևաչափը, գրում է The Telegraph-ը։ Մրցաշարին երկուսի փոխարեն այսուհետ կարող է մասնակցել չորս ակումբ։ Ակնկալվում է, որ փոքր մրցաշարը բաղկացած կլինի կիսաեզրափակիչից ու եզրափակիչից, սակայն մանրամասներ չեն հաղորդվում մասնակիցների ընտրության հավանական կարգի վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է այդ կերպ մեծացնել մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը։ Կառույցը նաև պատրաստ է […]
Ավելին
«Միլանը» «Ջենոայից» գնել է պաշտպան Կոնի Դե Վինտերի տրանսֆերը, հայտնում է «ռոսոներիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «5» համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ի տվյալներով` «Միլանը» բելգիացի պաշտպանի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։ Դե Վինտերը «Ջենոայում» հանդես էր գալսի 2023 թ. օգոստոսից, 57 խաղում […]
Ավելին
1 12 13 14 15 16 498

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025