Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Նապոլիի» դեմ խաղում։ «Բիանկոներիից» մեկական գոլ խփեցին Ջոնաթան Դևիդը, Կենան Յիլդիզն ու Ֆիլիպ Կոստիչը։ Թուրինյան գրանդը 42 միավորով վերադարձավ 5-րդ տեղ, «աձուրին» 43 միավորով 3-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Բելգիայի երկրորդ դիվիզիոնի` Չելենջեր Պրո լիգայի 21-րդ տուրում «Պատրո Էյսդենը» մրցակցի դաշտում 4:2 հաշվով հաղթել է Բրյուսելի ՌՎԴՄ-ին։ Հյուրերից 13-րդ րոպեին հուժկու հարվածով հիասքանչ գոլ է խփել բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նա նոր ակումբում խփելով առաջին գոլը։ 37-ամյա կիսապաշտպանը նաև ասիստ է կատարել ` 57-րդ րոպեին օգնելով աչքի ընկնել Ժաֆետ Մուանզային։ […]
Ավելին
Նիգերիացի վինգեր Վիկտոր Մոզեսը տեղափոխվել է ղազախական «Կայսար», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 35-ամյա ֆուտբոլիստը «Կայսարին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Լութոն Թաունն» էր, որտեղ հանդես է եկել 2024/25 մրցաշրջանում, 18 խաղում խփել է 1 գոլ։ Մոզեսն առավել հայտնի է […]
Ավելին
Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Կոմոն» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախեց «Տորինոյին»։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Անաստասիոս Դուվիկասը, մեկական գոլ խփեցին Մարտին Բատուրինան, Լուկաս Դա Կունյան, Նիկոլաս Կյունը և Մաքսենս Կակերեն։ Transfermarkt-ի տվյալներով` «բիանկոբլուն» կրկնել է ակումբի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախկինում ակումբը 6:0 հաշվով ևս երկու հաղթանակ էր տարել` առավելության […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Պիզային»։ Հյուրերը 23-րդ րոպեի դրությամբ Ստեֆանո Մորեոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էին տանում։ «Ներաձուրին», այդուհանդերձ, նախքան ընդմիջում կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ կեսում միլանյան գրանդը […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Անդրես Կուենկան կարիերան կշարունակի «Կոմոյում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Կատալոնական ակումբը, մեծ հավանականությամբ, 18-ամյա ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից կունենա 25 տոկոս մասնաբաժին։ Բացի դա, «բլաուգրանան» կպահպանի նաև երիտասարդ պաշտպանի տրասնֆերային իրավունքը հետ գնելու պայմանագրային իրավունք։ Կուենկան «Բարսելոնայի» համակարգում հանդես […]
Ավելին
Էդին Ջեկոն կարիերան կշարունակի «Շալկե-04»-ում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 39-ամյա ֆուտբոլիստը գելզենկիրխենյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը «Ֆիորենտինան» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 18 խաղում խփել է 2 գոլ։ Ջեկոն գերմանական ֆուտբոլ է վերադարձել 15 տարի անց։ Բոսնիացին […]
Ավելին
«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիամո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Ներաձուրին» կապվել է արգենտինացի դարպասապահի հետ` քննարկելու հավանական տրանսֆերի մանրամասները։ Միլանյան գրանդը Մարտինեսին դիտարկում է որպես Յան Զոմերի փոխարինող։ Շվեյցարացի դարպասապահի պայամնագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Կողմերը նոր համաձայնագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել։ Մարտինեսը կողմ է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Արսենալը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ինտերին»։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Գաբրիել Ժեզուսը։ Բրազիլացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում նախորդ գոլը խփել էր 2023թ. նոյեմբերի 29-ին` գրավելով ֆրանսիական «Լանսի» դարպասը։ Լոնդոնյան գրանդից աչքի ընկավ նաև Վիկտոր Դյոկերեշը, իսկ «ներաձուրիի» գոլը խփեց Պետար Սուչիչը։ Միլանյան գրանդից հանդիպմանը հայտավորված էր նաև […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Արսենալի» դեմ։ «Ներաձուրիից» 18-րդ րոպեին հեռահար հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց թիմի նորեկ Պետար Սուչիչը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 10 11 12 13 14 514

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026