ՖԻՖԱ-ն փետրվարի 15-ին թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հերթական թարմացման հետո լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել, որն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ հերթական թարմացման արդյունքում ամենամեծ առաջընթացը գրանցել է Անգոլայի հավաքականը, որ 117-ից բարձրացել է 93-րդ տեղ` իր դիրքը բարելավելով 24 կետով։ Ասիայի նորընծա չեմպիոն Կատարի հավաքականն իր դիրքը բարելավել է 21 կետով` բարձրանալով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ «Արքայական» ակումբը 2023/24 մրցաշրջանում անցկացրած 35 խաղում տարել է արդեն 29 հաղթանակ։ Marca-ն հայտնում է, որ մրցաշրջանի այս հատվածում սա մադրիյան ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։ Նախորդ ռեկորդը «սերուցքայինները» գրանցել էին 2011/12 մրցաշրջանում` 35 խաղում տանելով 28 հաղթանակ։ «Ռեալը» հետագայում 2013/14 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմին հաղթանակ պարգևեցին Կիլիան Մբապեի ու Բրեդլի Բարկոլայի խփած գոլերը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ասիական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ալ Նասրը» հյուրընալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ալ Ֆեյհային»։ Հանդիպման միակ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն` աչքի ընկնելով 81-րդ րոպեին։ Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն ակումբային մակարդակով անցկացրել 1000-րդ հանդիպումը` դառնալով 746 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ «Արքայական» ակումբի կազմից փայլեց դարպասապահ Անդրեյ Լունինը` կատարելով 9 սեյվ։ Բացի այդ, 25-ամյա դարպասապահը 3 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 3 անգամ որսացել է գնդակը մրցակցի օդային փոխանցումից հետո, 1 անգամ փակել է մրցակցի ճանապարհը։ Լունինը կատարել է 25 փոխանցում, […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Ռոնուեն Վիլիամս (ՀԱՀ) Պաշտպաններ – Օլա Աինա (Նիգերիա), Վիլիամ Տրոստ-Էկոնգ (Նիգերիա), Շանսել Մբեմբա (ԿԴՀ), Գիսլեն Կոնան (Կոտ դ’Իվուար) Կիսապաշտպաններ – Տեբոհո Մոկոենա (ՀԱԿ), Ժան-Միշել Սերի (Կոտ դ’Իվուար), Ֆրանկ Կեսիե (Կոտ դ’Իվուար) Հարձակվողներ – Յոհան Վիսա (ԿԴՀ), Էմիլիո Նսուե (Հասարակածային […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ Հանդիպման 2-րդ րոպեին վիճահարույց դրվագ գրանցվեց։ «Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Բենյամին Շեշկոն դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։ Դարպասի գրավումից անմիջապես հետո եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակն ու արձանագրեց խաղից դուրս իրավիճակ։ Գլխավոր մրցավար Իրֆան Պելտոն դրվագը քննարկեց VAR համակարգի պատասխանատուների հետ ու հաստատեց […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է «հնդկացիների» պաշտոնական կայքը, 31-ամյա ֆուտբոլիստն աջ ծնկի վնասվածք է ստացել։ Մորատան այդ վնասվածքն ստացել է իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Սևիլիայի» դեմ կայացած արտագնա խաղում (0:1) անդալուսական ակումբի կիսապաշտպան Բուբակարի Սումարիի հետ բախման հետևանքով։ As-ը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը բաց կթողնի մադրիդյան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում «արքայական» ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեց 48-րդ րոպեին Բրահիմ Դիասի ֆանտաստիկ գոլը։ Ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցում է «Լայպցիգի» դեմ։ «Արքայական» ակումբի կազմից 49-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023