Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյին»։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից կրկին փայլեց Կիլիան Մբապեն, որը դուբլ ձևակերպեց։ Խաղավերջում «արքայական» ակումբից աչքի ընկավ նաև Վինիսիուսը։ Մադրիդյան գրանդը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Օվիեդոն» միավոր չունի ու 19-րդն է։ Հանդիպման գոլերը` […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 6-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» 1:0 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հանդիպման միակ գոլը 82-րդ րոպեին խփել է արգենտինացի լեգենդար վինգեր Անխել Դի Մարիան։ 37-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։ Դի Մարիան հարազատ ակումբ վերադառնալուց հետո 6 խաղում 3 գոլ է խփել։ «Ռոսարիո Սենթրալը» 10 միավորով Կլաուսուրայի B […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Լևանտեի» դեմ խաղում։ Առաջին խաղակեսից հետո վալենսիական ակումբը Իվան Ռոմերոյի ու Խոսե Լուիս Մորալեսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բեկեց հանդիպման ընթացքը` ֆանտաստիկ comeback անելով։ «Բլաուգրանայից» 49-րդ ու 52-րդ րոպեներին աչքի ընկան Պեդրին […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում նույնպես չհաղթեց` ոչ-ոքի(1:1) գրանցելով «Էլչեի» դեմ խաղում։ Հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը, որին հյուրերը 15-րդ րոպեին պատասխանեցին Ռաֆա Միրի դիպուկ հարվածով։ Հանդիպման հերոս դարձավ «Էլչեի» դարպասապահ Մատիաս Դիտուրոն` կատարելով 5 սեյվ։ Դիգեո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջին տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Էսպանյոլին»։ Մադրիդյան գրանդը […]
Ավելին
Մադրիդի «Ատելտիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Arménie Football–ը։ Հավանական տրանսֆերի հարցում «ռոխիբլանկոսը» կապվել է 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, բայց հստակ ոչինչ չի քննարկվել։ Աղբյուրի համաձայն` Ռուսաստանի չեմպիոնը հայ կիսապաշտպանի տեղափոխության համար պաշտոնական առաջարկ ստացել է միայն անգլիական «Սաութհեմփթոնից»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի ծառայություններով, հայտնում է As-ը։ Իսպանական գրանդում կարծում են, որ 21-ամյա ֆուտբոլիստն ակումբից հեռացած կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի ու Տոնի Կրողի նման խաղաոճ ունի և կարող է փոխարինել նրանց։ «Արքայական» ակումբում փնտրում են այնպիսի կիսապաշտպանի, որը կկարողանա կառավարել գնդակի ընթացքը և ուղղորդել թիմի խաղը խորքից։ «Քրիսթալ Փելասն» անգլիացի […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 7 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «դեղին սուզանավը» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 24,5 միլիոն եվրո։ Այս գործարքը դարձել է «Վիլյառեալի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Ակումբն ավելի շատ գումարով […]
Ավելին
Բրազիլական «Բոտաֆոգոն» անսպասելի դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից` պայքարը լքելով 1/8 եզրափակիչից։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթելուց հետո Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը պատասպան մրցավեճում 0:2 հաշվով պարտվել է էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյին»։ Հանդիպման գոլերը խփել են Գաբրիել Վիլյամիլն ու Լիսանդրո Ալսուգարայը։ «ԼԴՈՒ Կիտոն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 2:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի քառորդ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Արքայական» ակումբը չնայած հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ, բայց մեկ անգամ գրավեց Պամպլոնայից ժամանած հյուրերի դարպասը, այն էլ` 11-մետրանոցից։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։ Այսպիսով, «լոս բլանկոսը» մրցաշրջանի առաջին երեք միավորը վաստակեց։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Real Madrid C.F. (@realmadrid)
Ավելին
1 47 48 49 50 51 855

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026