Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում (0:1) աջ ոտքի ծնկի խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք է ստացել, հայտնում է «լոս բլանկոսի» պաշտոնական կայքը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` բրազիլացի ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 7 ամիս։ Ակնկալվում է, որ 25-ամյա եզրայինը խաղադաշտ կվերադառնա միայն 2027թ. սկզբին։ Այսպիսով, վինգերը բաց […]
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունն Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրից հետո թարմացրել է առաջնության չեմպիոն դառնալու ֆավորիտների շանսերը։ «Խետաֆեից» կրած պարտությունից (0:1) հետո Մադրիդի «Ռեալի» չեմպիոն դառնալու շանսերը նվազել են մինչև 20,37 տոկոսի։ Պրեմիերայի չեմպիոնությունը 79,51 տոկոս հավանականությամբ կնվաճի «Բարսելոնան»։ Մադրիդի «Ատլետիկոն» և «Վիլյառեալը» չեմպիոն դառնալու չնչին շանսեր ունեն` համապատասխանաբար 0,1 և 0,02 տոկոս։ Լա լիգայի […]
Ավելին
«Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում (0:1) Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարմիր քարտ է ստացել գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունյիս Ռուիսին վերավորելու համար, հաստատում է As-ը։ 90+5-րդ րոպեին արգենտինացի ֆուտբոլիստն սկսել է դժգոհել մրցավարից ու ասել. «Ի՜նչ ամոթ է, անիծյալ ամոթ»։ Մունյիս Ռուիսն անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել նրան։ Այժմ երիտասարդ կիսապաշտպանին […]
Ավելին
«Ֆլամենգոն» Ֆելիպե Լուիսին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Globo-ի տվյալներով` 40-ամյա մասնագետի պաշտոնանկության պատճառն ակումբի` մրցաշրջանի մեկնարկը ձախողելն է։ «Ֆլամենգոն» 2026թ. մրցաշրջանի մեկնարկում բոլոր մրցաշարերի 15 խաղում տարել է միայն 6 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 7 պարտություն, այդ թվում` Բրազիլիայի Սուպերգավաթի խաղում զիջելով «Կորինտիանսին» (0:2), իսկ Հարավային Ամերիկայի Սուպերագավթի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Խետաֆեից»։ Հյուրերի հաղթական գոլը 39-րդ րոպեին խփեց Մարտին Սատրիանոն։ Հանդիպման հերոսներից էր «Խետաֆեի» դարպասապահ Դավիդ Սորիան` կատարելով 7 սեյվ։ «Արքայական» ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Օսասունային»։ «Ռեալը» 60 միավորով երկրորդն […]
Ավելին
Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման պատճառով Ֆինալիսիմայի Արգենտինա – Իսպանիա հանդիպման անցկացման վայրը կարող է փոխվել, հաստատում է TyC Sports-ը։ ՈՒԵՖԱ-ն նախապես հայտարարել էր, որ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի չեմպիոնների հանդիպումը պետք է կայանա մարտի 27-ին Կատարում։ ՖԻՖԱ-ն հաստատում է, որ Կատարում մարզական, մշակութային և այլ զանգավայածին իրադարձությունների հետաձգումից բացի, այլ որոշում դեռ չի կայացվել։ […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երկրորդ խաղում գործող գավաթակիր «Ինտեր Մայամին» նոր մրցաշրջանի առաջին հաղթանակն է տարել` մրցակցի դաշտում 4:2 հաշվով պարտության մատնելով «Օռլանդո Սիթիին»։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով, բայց հաջորդ 45 րոպեների ընթացքում կարողացել է գերկամային հաղթանակ տանել։ Հյորրերից փայլել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով երկու […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է առաջնության ակնհայտ հետնապահ «Ռեալ Օվիեդոյին»։ «Ռոխիբլանկոսը» հաղթանակը կորզել 90+4-րդ րոպեին կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով. հերոսացել է Խուլիան Ալվարեսը։ Արգենտինացի հարձակվողը Լա լիգայում նախորդ գոլը խփել էր 120 օր առաջ` 2025թ. նոյեմբերի 1-ին գրավելով «Սևիլիայի» դարպասը։ Հանդիպման հերոսներից է դարձել նաև մադրիդյան […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։ «Բլաուգրանայից» 3 գոլ խփեց Լամին Յամալը։ 18-ամյա վինգերը գրանցեց կարիերայի առաջին հեթ-տրիկը։ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկավ 13-րդ անգամ ու լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացել է երրորդ տեղ։ Նա նաև 9 ասիստ է կատարել։ Կատալոնական գրանդից մրցակցի դարպասը […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է «Վիլյառեալի» դեմ։ Հանդիպման 37-րդ րոպեին «բլաուգրանայից» հիասքանչ անցում ձեռնարկեց և տպավորիչ գոլ խփեց Լամին Յամալը` գրավելով մրցակցի դարպասի հեռավոր անկյունը։ Իսպանիայի ազգային հավաքանի ֆուտբոլիստը գոլ էր խփել նաև 28-րդ րոպեին։ 18-ամյա կիսապաշտպանը կարիերայում գոլային ներգրավվածությունների թիվը հասցրել է 100-ի` 48 գոլ + 52 ասիստ։ Հ․Գ․ […]
Ավելին
1 2 3 4 5 862

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026