«Ոսկե գնդակի» ֆավորիտները տեղյակ չեն անհատական գլխավոր մրցանակի քվեարկության արդյունքների մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ո՛չ Յամալը, ո՛չ Դեմբելեն տեղյակ չեն` նվաճե՞լ են «Ոսկե գնդակը», թե՞ ոչ»,- գրել է իտալացի ինսայդեր սոցցանցերում։ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում, մեկնարկը` ժամը 22:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի վինգեր Մարկուս Ռեշֆորդին, գրում է Mundo Deportivo-ն։ Անգլիացի ֆուտբոլիստը «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրի խաղը (3-0) պահետսայինների նստարանից է սկսել սեպտեմբերի 21-ի` կատալոնական ակումբի առավոտյան հավաքից մի փոքր ուշանալու պատճառով։ 27-ամյա եզրայինն այդ խաղում փոխարինման է դուրս եկել ու ասիստ գրանցել` օգնելով աչքի ընկնել Դանի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Սևիլիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ալավեսին»։ Անդալուզյան ակումբից 10-րդ րոպեին հաշիվը բացել է Ռուբեն Վարգասը, իսկ «Ալավեսի» պատասխան գոլը 17-րդ րոպեին խփել է Կառլոս Վիսենտեն։ «Սևիլիայի» համար վճռորոշ ու հաղթական գոլը 67-րդ րոպեին խփել է չիլիացի անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ 36-ամյա ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը կներկայանա 20-հոգանոց ուղեկցող խմբով, հայտնում է Mundo Deportivo-ն։ 18-ամյա ֆուտբոլիստի հետ կլինեն հիմնականում նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։ Բոլորը հագնված կլինեն Dolce & Gabbana իտալական մոդայի տան կոստյումներով։ Յամալը մրցանակի դափնեկիր դառնալու դեպքում ծրագրում է մասնավոր մեծ խնջույք անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, բայց դրա մանրամասները դեռ չեն […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։ Ներկայացնում ենք տղամարդկանց հիմնական անվանակարգերի բոլոր հավակնորդներին։ «Ոսկե գնդակ» Ռայմոն Կոպայի անվան մրցանակ Լև Յաշինի անվան մրցանակ Տարվա լավագույն մարզիչ Տարվա լավագույն ակումբ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ֆերան Տոռեսը, մեկ գոլ էլ խփեց Դանի Օլմոն։ Կատալոնական ակումբը 13 միավորով երկրորդն է, «Խետաֆեն» 8-րդն է և ունի 9 միավոր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում «Մոնակոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Մեցին»։ Տանտերերից փոխարինման դուրս գալուց հետո դուբլ գրանցեց Անսու Ֆաթին` երկու անգամ առաջ մղելով մոնեգասկյան ակումբին։ Առաջին գոլը 22-ամյա ֆուտբոլիստը խփել է խաղադաշտ դուրս գալուց ընդամենը 36 վայրկյան անց։ Իսպանացի վինգերը «Մոնակոյի» նախորդ խաղում էր փոխարինման դուրս գալուց հետո գրավել էր «Բրյուգեի» դարպասը։ Ֆաթին […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «ԴիՍի Յունայթեդին»։ Տանտերերից հերթական փայլուն ու արդյունավետ խաղն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ ու մեկ ասիստ։ Արգենտինացի հարձակվողը տպավորիչ ասիստով օգնել է աչքի ընկնել Տադեո Ալենդեին։ Մեսին կանոնավոր առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 22-ի ու գլխավորել […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երրորդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ալ Ռիյադին»։ Տանտերերից ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Ֆելիքսը, որոնք դուբլ են գրանցել։ Ֆելիքսն «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերի 6 խաղում 6 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։ «Արքայական» ակումբից 22-րդ րոպեին հեռահար սուպեր հարվածով հաշիվը բացել է բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ Ի դեպ, Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Լա լիգայի նոր մրցաշրջանում հաղթել է բոլոր խաղերում և 15 միավորով առաջին տեղում է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025