Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմի միանգամից 9 ֆուտբոլիստ բաց կթողնեն «Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տարբեր տեսակի վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգեմը, Ռոդրիգոն, Էդեր Միլիտաոն, Դանի Սեբալյոսը։ Վնասվածք ստացած խաղացողների շարքը համալրել է նաև Դավիդ Ալաբան, որը նույնպես չի օգնի իր թիմին։ Դին Հաուսենը, […]
Ավելին
«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Բոկա Խունիորսը» բանակցություններ է սկսել արգենտինացի ֆուտբոլիստի գործակալի հետ։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբը մինչև 2029թ. հունվարի 1-ը ներառյալ պայմանագիր է առաջարկել 32-ամյա հարձակվողին։ Նա «Ռոմայից» կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում. կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի այս տարվա հուլիսի 1-ին։ Դիբալան հռոմեական ակումբում […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը բարձր է գնահատել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանն (3:0) իր թիմի ցուցադրած խաղը, հայտնում է Diario Sport-ը։ «Բոլոր խաղացողները ներդրեցին ամբողջ ներուժը` անցկացնելով ֆանտաստիկ խաղ։ Պարզապես չհաջողվեց խփել չորրորդ գոլը. այսպես լինում է։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ ոչ ոք չի կանգնեցնի, եթե «Բարսան» […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс» պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի հավանական ավարտի մասին։ «Բարդ է ասել, թե ինչ կլինի, երբ նրանք երկուսով ավարտեն կարիերան։ Չեմ պատկերացնում, թե առահասարակ ֆուտբոլում և սպորտում ինչ տեղի կունենա։ Կարծում եմ` շոկ կլինի, երբ նրանք ավարտեն կարիերան։ […]
Ավելին
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին, հայտնում է Sport.es-ը։ «Մեզ երկրպագուների աջակցությունն էր հարկավոր, ու մենք ստացան այն։ Թիմը հիասքանչ հանդիպում անցկացրեց, բայց 0:4-ը հետ բերելը շատ բարդ է։ Մենք գիտեինք դա։ «Բարսան» ապացուցեց, որ պայքարում է բոլոր տիտղոսների համար։ Չենք կարող […]
Ավելին
Մի շարք խոշոր ստադիոններ հավակնում են ընդունել Ֆինալիսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը, տեղեկացնում է Touchline-ը։ Հանդիպումը կարող է կայանալ Լոնդոնի «Ուեմբլի» (90000 հանդիսական) Մադրիդի «Բեռնաբեու» (83186), Նյու Յորքի «Մետլայֆ» (82500) կամ Հռոմի «Օլիմպիկո» (70634) ստադիոնում։ ՈՒԵՖԱ-ն նախապես հաստատել էր, որ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի չեմպիոնների միջև հանդիպումը նախատեսված է մարտի 27-ին Կատարի Լուսայիլ քաղաքում։ Այդուհանդերձ, […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ կայացած պատասխան հանդիպման (0:3) մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Հանսի Ֆլիկին ասացի, որ «Բարսան» հիասքանչ է խաղում։ Այդ թիմը շատ բարձր մակարդակ ունի։ Նրան նաև ասացի, որ հուսով եմ` կհանդիպենք նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում»,- նշել է արգենտինացի մասնագետը։ «Ատլետիկոն» […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամ Նաու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդն առավելության էր հասել 4:0 հաշվով։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Մարկ Բերնալը, գոլ խփեց նաև Ռաֆինիան։ Այսպիսով, չնայած խոշոր հաշվով պարտությանը` «Ատլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Սոսիեդադ» […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «բլաուգրանան» Մարկ Բերնալի ու Ռաֆինիայի գոլերի շնորհիվ հաղթում է 2:0 հաշվով։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հաղթել է 4:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայանալիք պատասխան հանդիպման մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։ «Ես և ամբողջ «Բարսան» հավատում ենք comeback-ին։ Դա հնարավոր է, ու բոլոր երկրպագուները տրամադրված են դրան։ Մենք ունակ և մոտիվացված թիմ ունենք, որը կարող է comeback անել։ Սա երիտասարդ, ռիսկի գնացող թիմ է։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026