Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» խոշոր տրանսֆերներ իրականացնելուց հետո կփոխի նաև թիմի ավագին: The Athletic-ը հայտնում է, որ ավագի թևկապն այսուհետ կկրի թիմի նորեկ Լեո Մեսսին: Այդ տեղեկությունը հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: Հատկանշական է, որ Մեսսին ավագի թևկապն արդեն ստացել է մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ կայացած խաղում (2:1) փոխարինման դուրս գալուց […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» լրջորեն մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց պաշտոնական առաջարկ է կատարել ՊՍԺ-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` սաուդարաբական ակումբը պատրաստ է գործարքի դիմաց վճարել 300 մլն եվրո։ Նշվում է, որ «Ալ Հիլալը» մտադիր է մոտ օրերս բանակցություններ սկսել փարիզյան ակումբի հետ` […]
Ավելին
«Միլանն» ու «Ռեալ Մադրիդը» պատրաստվում են 2023/24 մրցաշրջանին` ԱՄՆ Փասադենա քաղաքի «Ռոզ Բոուլ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով միմյանց միջև։ Գոլառատ խաղում «արքայական» ակումբը հաղթեց 3:2 հաշվով։ Առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն հետագայում Ֆեդե Վալվերդեի դուբլի և Վինիսիուսի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին։ «Ռոսոներիների» գոլերն էլ խփեցին Ֆիկայո Թոմորին ու Լուկա […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ակումբի` Ճապոնիայում կայանալիք շրջագայությանը մեկնող ֆուտբոլիստների հայտացուցակից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն 24-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ է հայտնել։ Հայտնի է, որ Մբապեն չի պատրաստվում «Պարի Սեն-Ժերմենի» հետ երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Փարիզյան ակումբը, որը չի պատրաստվում Մբապեին կորցնել […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլ»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 29-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել «շների» համար։ Կողմերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։ Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող […]
Ավելին
«Վիլյառեալի» հարձակվող Սամու Չուկվուեզեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը շատ մոտ են գործարքի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» ԵՄ անձնագիր չունեցող ֆուտբոլիստների լրացուցիչ տեղը որոշել են լրացնել ոչ թե «Այնտրախտի» նախկին կիսապաշտպան Դայիչի Կամադայի հետ պայմանագիր կնքելով, այլ Չուկվուեզեին ձեռք բերելով։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր […]
Ավելին
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի խմբայի փուլի 1-ին տուրում «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթեց մեքսիկական «Կրուս Ասուլին»։ «Ինտեր Մայամիի» կազմից նորամուտը նշեց նաև թիմի նորեկ Լեո Մեսսին, ով 90+4-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` հաղթանակ պարգևելով իր թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում. ««Բարսելոնան» միշտ եղել է իմ առաջին ընտրությունը։ Մանկուց երազում եմ հանդես գալ «Բարսայի» կազմում։ Եթե դա տեղի ունենա, երազանքս կիրականա»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ Ֆելիքսն «Ատլետիկո Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բլաուգրանան» գործարքի դիմաց վճարել է 5 մլն եվրո։ Պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը 400 մլն եվրո է։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը հենց «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» «Դրայվ Փինկ» մարզադաշտում մեծ շուքով ներկայացրել է թիմի նորեկներ Լեո Մեսսիին ու Սերխիո Բուսկետսին։ Նշենք, որ թե՛ Բուսկետսը և թե՛ Մեսսին ԱՄՆ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Հավելենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում հանդես է գալու «10», իսկ Բուսկետսը` «5» համարի ներքո։ […]
Ավելին
1 166 167 168 169 170 761

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023