Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետկին»։ Կատալոնական ակումբի հաղթական գոլը 68-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Լամին Յամալը։ Հանդիպման հերոսներից էր նաև «բլաուգրանայի» դարպասապահ Ժոան Գարսիան, որը 3 սեյվ կատարեց։ «Բարսելոնան» 67 միավորով առաջին տեղում է։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալից» առաջ է […]
Ավելին
«Ռոխիբլանկոսը» 5-րդ րոպեին բացեց հաշիվը. աչքի ընկավ Ալեքսանդր Սյորլոթը։ Հյուրերն արդեն 9-րդ րոպեին Կառլոս Սոլերի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ Երկրորդ խաղակեսում պատմությունը կրկնվեց. բասկյան ակումբը շատ արագ պատասխանեց «Ատլետիկոյի» գոլին։ Նախ` 67-րդ րոպեին Նիկո Գոնսալեսը նորցի առաջ մղեց մադրիդյան գրանդին, ապա` 68-ին […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Սելտայից»։ «Արքայական» ակումբից 11-րդ րոպեին հաշիվը բացեց Օրելյեն Չուամենին, տանտերերի պատասխան գնդակը 25-րդ րոպեին խփեց Բորխա Իգլեսիասը։ Երբ թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, 90+4-րդ րոպեին «լոս բլանկոսի» ավագ Ֆեդերիկո Վալվերդեի հարվածից հետո գնդակը, անդրադառնալով մրցակցի երկու ֆուտբոլիստներից, հայտնվեց […]
Ավելին
«Սևիլիայի» հարձակվող Ռաֆա Միրը լուրջ սկանդալի եզրին է, հաստատում է Marca-ն։ Սեռական ոտնձգության գործով դատախազությունը 28-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 10,5 տարվա ազատազրկում։ Իսպանացու իրավիճակը բարդացնում են նաև ծանրացուցիչ հանգամանքները։ Դատախազությունը պահանջում է նաև արգելել Միրին հաջորդ 13 տարիներին 500 մետրից ավելի մոտենալ ենթադրյալ տուժողին, ֆուտբոլիստի հանդեպ 7 տարվա վերահսկողություն ու նույն ժամանակահատվածում անչափահասների հետ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան բաց կթողնի «Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն ատամի բորբոքում ունի` դուրս մնալով «արքայական» ակումբի հայտացուցակից։ Սպասվում է, որ 23-ամյա կիսապաշտպանը կկարողանա իր թիմին օգնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։ «Սելտայի» արտագնա հանդիպումը մադրիդյան գրանդից բաց կթողնեն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմի միանգամից 9 ֆուտբոլիստ բաց կթողնեն «Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տարբեր տեսակի վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգեմը, Ռոդրիգոն, Էդեր Միլիտաոն, Դանի Սեբալյոսը։ Վնասվածք ստացած խաղացողների շարքը համալրել է նաև Դավիդ Ալաբան, որը նույնպես չի օգնի իր թիմին։ Դին Հաուսենը, […]
Ավելին
«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Բոկա Խունիորսը» բանակցություններ է սկսել արգենտինացի ֆուտբոլիստի գործակալի հետ։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբը մինչև 2029թ. հունվարի 1-ը ներառյալ պայմանագիր է առաջարկել 32-ամյա հարձակվողին։ Նա «Ռոմայից» կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում. կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի այս տարվա հուլիսի 1-ին։ Դիբալան հռոմեական ակումբում […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը բարձր է գնահատել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանն (3:0) իր թիմի ցուցադրած խաղը, հայտնում է Diario Sport-ը։ «Բոլոր խաղացողները ներդրեցին ամբողջ ներուժը` անցկացնելով ֆանտաստիկ խաղ։ Պարզապես չհաջողվեց խփել չորրորդ գոլը. այսպես լինում է։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ ոչ ոք չի կանգնեցնի, եթե «Բարսան» […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс» պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի հավանական ավարտի մասին։ «Բարդ է ասել, թե ինչ կլինի, երբ նրանք երկուսով ավարտեն կարիերան։ Չեմ պատկերացնում, թե առահասարակ ֆուտբոլում և սպորտում ինչ տեղի կունենա։ Կարծում եմ` շոկ կլինի, երբ նրանք ավարտեն կարիերան։ […]
Ավելին
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին, հայտնում է Sport.es-ը։ «Մեզ երկրպագուների աջակցությունն էր հարկավոր, ու մենք ստացան այն։ Թիմը հիասքանչ հանդիպում անցկացրեց, բայց 0:4-ը հետ բերելը շատ բարդ է։ Մենք գիտեինք դա։ «Բարսան» ապացուցեց, որ պայքարում է բոլոր տիտղոսների համար։ Չենք կարող […]
Ավելին
1 9 10 11 12 13 872

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026