ՊՍՎ-ն գնել է «Բավարիայի» կիսապաշտպան Պաուլ Վաների տրանսֆերը, հայտնում է Նիդերլնանդերի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Trasfermarkt-ի տվյալներով` Էյնդհովենը ներկայացնող ակումբը գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան գրանդին վճարել է 15 միլիոն եվրո։ Վաները «Բավարիայում» նորամուտը նշել է 16 տարեկան և 15 օրականում։ Նա ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին 2025/26 մրցաշրջանում հանդես կգա «Բայերում», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Լևերկուզենյան ակումբը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է արգենտինացի ֆուտբոլիստին։ 19-ամյա կիսապաշտպանը նոր ակումբում հանդես կգա «9» համարով։ Գործարքում ներառված չէ տրանսֆերի գնման հատուկ իրավունք։ «Սիթին» Էչևերի տրանսֆերը 2024 թ. հունվարին «Ռիվեր Փլեյթից» գնել է 18,5 միլիոն եվրոյով։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց Ավստրիայի չեմպիոն «Շտուրմին»։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Կասպեր Հյոգը, Օդին Բյորտուֆտը, Ուլրիկ Սալտենսը և Հակոն Էվյենը, իսկ մրցակցի հարձակվող Վիլիամ Բովինգը գրավեց սեփական դարպասը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Գրացում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։ Հավելենք, որ «Գուդյո Գլիմտը» երբեք չի […]
Ավելին
Լիգա 1-ի նորեկ «Փարիզը» գնել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապի տրանսֆերը, հաստատում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Փարիզը» Տրապի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն եվրո։ 35-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է եկել նախ` 2012-15, ապա` 2018-25 թթ., 383 խաղից 89-ում […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մրցակցի դաշտում մրցեց երկրի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ատլաս Դելմենհորսթի» դեմ` հաղթելով 3:2 հաշվով։ Խերարդո Սեոնանեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռոբին Հակը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկո Էլվեդին։ Տանտերերի գոլերը խփեցին Շտեֆեն Ռոհվեդերը և Լինուս Ուրբանը։ «Բորուսիայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Հրանտ-Լեոն […]
Ավելին
Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիան» 2:1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»։ «Ռեկորդ մայսթերից» մեկական գոլ խփեցին Հարի Քեյնն ու Լուիս Դիասը։ Վերջինը մյունխենյան գրանդ տեղափոխցելուց հետո առաջին գոլը խփեց։ «Շտուտգարտից» աչքի ընկավ Ջեյմի Լևելինգը։ «Բավարիան» պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց տիտղոսը։ Մյունխենյան գրանդը նախորդ անգամ 2022 թվականին էր հաղթել Սուպերգավաթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ակումբային վարկանիշային թարմացված աղյուսակը, որի առաջատարը 117,5 միավորով Մադրիդի «Ռեալն» է։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը` 2025 թ. օգոստոսի 14-ի դրությամբ Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է եվրագավթային մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր ակումբի գրանցած արդյունքների հիման վրա։ Յուրաքանչյուր երկրին հատկացված տեղերը հիմնված են նախորդ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն դիտարկում է փոխել կազմակերպության հովանու ներքո անցկացվող Սուպերգավաթի ձևաչափը, գրում է The Telegraph-ը։ Մրցաշարին երկուսի փոխարեն այսուհետ կարող է մասնակցել չորս ակումբ։ Ակնկալվում է, որ փոքր մրցաշարը բաղկացած կլինի կիսաեզրափակիչից ու եզրափակիչից, սակայն մանրամասներ չեն հաղորդվում մասնակիցների ընտրության հավանական կարգի վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է այդ կերպ մեծացնել մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը։ Կառույցը նաև պատրաստ է […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ 2020 թվականին կարող էր դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր։ «Դա իմ կարիերայի լավագույն շրջանն էր։ Ակումբի հետ ամեն ինչ հաղթել էի։ Մինչև հիմա չգիտեմ` ինչու այդպես եղավ։ Ամենդաժվարը հենց դա հասկանալն է»,- նշել է լեհ ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է BBC-ն։ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը France Football պարբերականը 2020 թվականին […]
Ավելին
Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4:0 հաշվով ջախջախեց Ավստրիայի Բուդնեսլիգան ներկայացնող «Տիրոլին»։ Ավստրիայի Ինսբրուք քաղաքում կայացած խաղում «արքայական» ակումբից դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 6 7 8 9 10 321

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025