Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է Մյունխենի «Բավարիայի» դեմ։ Առսջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը հաղթում է 1:0 հաշվով. 24-րդ րոպեին Տոնի Կրոսի հիասքանչ փոխանցումից հետո աչքի ընկավ Վինիսիուսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է Մյունխենի «Բավարիայի» դեմ։ 24-րդ րոպեին «արքայական» ակումբի կիսապաշտպան Տոնի Կրոսը հիասքանչ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Վինիսիուսին, որը բացեց հաշիվն ու առաջ մղեց «Ռեալին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` ապրիլի 30-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի կիսաեզրափակիչը։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» (ապրիլի 30, 23:00) «Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ (մայիսի 1, 23:00) Հավելենք, որ դիմակայությունների պատասխան խաղերը կայանալու են մայիսի 7-8-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բայերը» տանը մրցեց «Շտուտգարտի» դեմ խաղում։ Թվում էր` այս խաղում կընդհատվի «Բայերի» անպարտելիության անհավանական շարքը, սակայն Խաբի Ալոնսոյի թիմը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց։ «Շտուտգարտը» Քրիստիան Ֆյուրիխի և Դենիս Ունդավի խփած գոլերի շնորհիվ 57-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «դեղագործները» կարողացան խուսափել պարտությունից։ Տանտերերի կազմից 62-րդ րոպեին աչքի […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Լայպցիգը» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ «Ցլերը», չնայած առաջինը գնդակ բաց թողեցին, փայլուն հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 4:1 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմից մեկական գոլ խփեցին Լոյի Օպենդան, Բենյամին Շեշկոն, Մոհամեդ Սիմականն ու Քրիստոֆ Բաումգարտները։ Հյուրերի միակ գոլը խփեց Ջեյդոն Սանչոն։ Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 62 միավոր և […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ։ «Բավարիայի» համար ոչինչ չորոշող խաղում մյունխենյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով։ Թոմաս Տուխելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 35-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Այնտրախտի» միակ գոլը խփեց Յուգո Էկիտիկեն։ «Ռեկորդ մայսթերը» այս […]
Ավելին
«Բավարիան» 2025 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին։ Sky Sports-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ 2025 թ. ամռանը Վիրցը լինելու է մյունխենյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը։ «Բավարիայի» բոլոր ղեկավարները, այդ թվում` ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը, հավանություն են տալիս 20-ամյա ֆուտբոլիստին։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել աջ պաշտպանի դիրքը։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված են «Բայերի» լատերալ Ժերեմի Ֆրիմպոնգի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբի սկաուտները նախորդ շաբաթների ընթացքում բազմիցս ներկա են եղել լևերկուզենյան ակումբի հանդիպումներին և հետևել հոլանդացի ֆուտբոլիստի խաղին։ 23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում 40 խաղում դարձել է […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այն մրցավարների ցանկը, ովքեր սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները։ Աշխատելու են հետևյալ գլխավոր մրցավարները. Սլավկո Վինչիչ (Սլովենիա) Մարկո Գուիդա (Իտալիա) Արթուր Դիաշ (Պորտուգալիա) Դանիել Զիբերթ (Գերմանիա) Իշտվան Կովաչ (Ռումինիա) Իվան Կռուժլյակ (Սլովակիա) Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա) Դանի Մաքելի (Նիդերլանդներ) Հալիլ Մելեր (Թուրքիա) Գլեն Նյուբերգ (Շվեդիա) Մայքլ Օլիվեր (Անգլիա) Դանելե Օրսատո (Իտալիա) Էնթոնի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023