Մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանը, որի առաջին տուրում գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում. «Բայերը» հաղթեց 3:2 հաշվով։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առաջին խաղակեսում Գրանիտ Ջակայի ու Ֆլորիան Վիրցի խփած գոլեր շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։ Երկրորդ խաղակեսում մյոնխենգլադբախյան ակումբը կարողացավ […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սոցցանցերում հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին. նա այլևս հանդես չի գալու Գերմանիայի ազգային հավաքականում։ 38-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքական էր հրավիրվում 2009 թվականից և «բունդեսմանշաֆթի» կազմում 124 խաղում դարպասը 51 անգամ պահել է անառիկ։ Նոյերը հավաքականի կազմում 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2024/25 խաղարկությունը, որի 1/32 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս Բունդեսլիգա-2-ում հանդես եկող «Ուլմի» դեմ։ «Ռեկորդ մայսթերը» վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 4:0 հաշվով։ Մյունխենյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը, մեկական անգամ էլ աչքի ընկավ Կինգսլի Կոմանն ու Հարի Քեյնը։ «Բավարիան» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի օրոք տարավ առաջին հաղթանակը։ Այսպիսով, «Բավարիան» […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց հունական «Պանատինայկոսի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում Նիդերլանդների բազմակի չեմպիոնն արտագնա խաղում կարողացել էր 1:0 հաշվով հաղթել մրցակցին։ Պատասխան խաղում Հունաստանի 20-ակի չեմպիոն «Պանատինայկոսը» կարողացավ 89-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Տետեի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ կորզել հիմնական ժամանակում։ Դիմակայությունը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսայիր Մազրաուին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ մարոկկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։ Ըստ Transfermarkt-ի` «կարմիր սատանաները» Մազրաուիի տրանսֆերի դիմաց «Բավարիային» վճարել են 15 մլն եվրո։ Եզրային պաշտպանը «ռեկորդ մայսթերի» կազմը […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտին։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հայտնում է, որ նիդերլանդնցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Գործարքում ներառված է նաև 5 մլն […]
Ավելին
«Լայպցիգը» բելգիական «Բրյուգեից» ձեռ է բերել վինգեր Անտոնիո Նուսայի տրանսֆերը։ «Ցլերի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «7» համարի մարզաշապիկով։ Ըստ Transfermartk-ի` գերմանական գրանդը Նուսայի տեղափոխության համար «Բրյուգեին» վճարել է 28 մլն եվրոն։ Անտոնիո Նուսան ազգությամբ նիգերիացի […]
Ավելին
Գերմանական «Լայպիցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն տեղափոխվել է «Բարսելոնա»։ «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը լինելու է 500 մլն եվրո։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` կատալոնոկան ակումբը տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 55 մլն եվրո։ Գործարքում ներառված են նաև 7 մլն եվրոյի տարբեր հավելավճարներ։ […]
Ավելին
Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Վիլիան Պաչոն կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ էկվադորցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում փարիզյան ակումբը վերջնական համաձայնության է հասել «արծվների» հետ։ «Պարի Սեն-Ժերմենը» 22-ամյա պաշտպանի համար վճարելու է ֆիքսված 40 մլն եվրո։ Գործարքում ներառված են լինելու նաև տարբեր հավելավճարներ։ Պաչոն նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլին»։ Մյոնլենգլադբախյան ակումբից հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 72-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։ 21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Խերարդո Սեոնանեի գլխավորած […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023