Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցում է «Սաութհեմփթոնի» դեմ։ Մերսիսայդյան գրանդից 43-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի նորեկ Ալեքսանդր Իսակը` նոր թիմում խփելով առաջին գոլը։ Շվեդ ֆուտբոլիստը վերջերս է Անգլիայի Պրեմիեր լիգայի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյով «Նյուքասլից» տեղափոխվել «Լիվերպուլ»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Փարիզի «Շատլե» թատրոնում կայանում է «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Արսենալի» նորեկ Վիկտոր Դյոկերեշն արժանացավ Գերդ Մյուլերի անվան մրցանակի դափնեկիր` ճանաչվելով տարվա լավագույն ռմբարկու։ Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվողը նախորդ մրցաշրջանում Լիսաբոնի «Սպորտինիգի» կազմում 52 խաղում 54 գոլ է խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Ewa Pajor & Viktor Gyökeres are our Gerd Muller Trophy winners ⚽️🎯#trophéeGerdMuller […]
Ավելին
Փարիզի «Շատլե» թատրոնում կայանում է «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ջանլուիջի Դոնարուման («Ման. Սիթի») արժանացավ Լև Յաշինի անվան մրցանակի դափնեկիր` ճանաչվելով տարվա լավագույն դարպասապահ։ Իտալացի դարպասապահը նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 47 խաղից 17-ում դարպասն անառիկ է պահել, դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию […]
Ավելին
Հեղինակավոր France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» 11-30-րդ տեղը զբաղեցրած ֆուտբոլիստներին։ 11. Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա) 12. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան) 13. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա) 14. Դեզիրե Դուե (ՊՍԺ, Ֆրանսիա) 15. Վիկտոր Դյոկերեշ («Արսենալ», Շվեդիա) 16. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) 17. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան) 18. Սքոթ Մաքթոմինեյ («Նապոլի», Շոտլանդիա) 19. Ժոաու Նևեշ (ՊՍԺ, […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։ Ներկայացնում ենք տղամարդկանց հիմնական անվանակարգերի բոլոր հավակնորդներին։ «Ոսկե գնդակ» Ռայմոն Կոպայի անվան մրցանակ Լև Յաշինի անվան մրցանակ Տարվա լավագույն մարզիչ Տարվա լավագույն ակումբ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ. «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» գրանցեցին 1:1 հաշիվը։ «Քաղաքաբնակները» 9-րդ րոպեից Էրլինգ Հոլանդի գոլից հետո մինչև խաղավերջ հաղթում էին, բայց «զինագործները» խուսափեցին պարտությունից. 90+3-րդ րոպեին հերոսացավ Գաբրիել Մարտինելին։ «Արսենալը» 10 միավորով երկրորդ տեղում է, «Սիթին»` 7 միավորով 9-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կմրցեն «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բորնմութի» կիսապաշտպան Ջասթին Կլույվերտին «Նյուքասլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից առաջ հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականը։ Նիդերլանդցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ խաղացողն է, որը մեկ խաղում երեք գոլ է խփել 11-մետրանոցից։ 26-ամյա կիսապաշտպանը նման հաջողության հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ նախորդ մրցաշրջանի 13-րդ տուրի խաղում` օգնելով «Բորնմութին» հաղթել 4:2 հաշվով։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հանդիպումն անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 5-րդ րոպեին լոնդոնյան գրանդի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը կոպիտ խախտում թույլ տվեց «կարմիր սատանաների» վինգեր Բրայան Մբեումոյի նկատմամբ` հեռացվելով դաշտից։ Մանկունիական գրանդը, ստանալով քանակական առավելություն, նախքան ընդմիջում երկու գնդակ ուղարկեց «ազնվականների» դարպասը. 14-րդ ու 37-րդ րոպեներին […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում մրցում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Ազնվականների» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը 5-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակի սահամաններից դուրս կոպտագույն խախտում թույլ տվեց մրցակցի վինգեր Բրայան Մբեումոյի նկատմամբ` ստանալով կարմիր քարտ։ Opta-ն գրում է, որ լոնդոնյան գրանդը Պրեմիեր լիգայում ստացել է ակումբի պատմությաբ մեջ ամենավաղ կարմիր քարտը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
1 7 8 9 10 11 719

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025