Անգլիայի Լիգայի գավաթի շրջանակում հունվարի 23 և 24-ին կայացան կիսաեզրափակիչ դիմակայությունների պատասխան հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Չելսի» 6:1 «Միդլսբրո» (ընդհանուր հաշիվը` 6:2) «Ֆուլհեմ» 1:1 «Լիվերպուլ» (2:3) Այսպիսով, մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Չելսին» և «Լիվերպուլը»։ Եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոտ դ’Իվուարում շարունակվում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը, որի շրջանակում հունվարի 24-ին ավարտվեց մրցաշարի խմբային փուլը։ Խմբերը վերջնական ստացան հետևյալ տեսքը. Խումբ A Խումբ B Խումբ C Խումբ D Խումբ E Խումբ F 3-րդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականների մրցաշարային աղյուսակը. Նշենք, որ 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել խմբերում առաջին երկու հորիզոնականները, ինչպես նաև 3-րդ հորիզոնականը զբաղեցրած […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել է 2:1 հաշվով։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Յուրգեն Կլոպի թիմից 11-րդ րոպեին հաշիցը բացեց Լուիս Դիասը, իսկ «հովեկների» պատասխան գոլը 77-րդ րոպեին խփեց Իսա Դիոպը։ […]
Ավելին
«Չելսիի» և «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Էդեն Ազարը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նախկին ball-boy-ի հետ, ում ոտքով հարվածել է 2013 թ. հունվարին։ «Կարիերան ավարտելու առավելությունը` հին ընկերների հետ հանդիպելու հնարավորություն ունենալ։ Դու երկար ճանապարհ ես անցել, իմ ընկեր»,- գրել է Ազարը։ Վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունվարի 23-ին Անգլիայի Լիգայի գավաթի […]
Ավելին
«Ռոման» վարձակալության ավարտից հետո ցանկանում է ձեռք բերել Ռոմելու Լուկակուի տրանսֆերային ամբողջական իրավունքները, որոնք պատկանում են «Չելսիին»։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «գայլերի» ղեկավարները գոհ են բելգիացի ֆուտբոլիստի խաղից և ցանկանում են նրան պահել թիմում։ Այդուհանդերձ, «ջալոռոսիների» համար 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը բավական բարդ է լինելու, քանի որ «Չելսին» նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «մրճահարները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն 28-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը մինչև վարձակալության ավարտը վճարելու է անգլիացի ֆուտբոլիստի աշխատավարձը։ Նշվում է, որ չնայած տարբեր տեղեկություններին, «Բարսելոնան» երբեք հետաքրքրված չի եղել Ֆիլիպսի ծառայություններով։ Սպասվում է, որ հունվարի 24-ին […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Միդլսբրոն» 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել։ Պատասխան խաղում «ազնվականներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:1 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը, մեկական գոլ էլ խփեցին Էնցո Ֆերնանդեսը, Աքսել Դիսասին, Նոնի […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագան անորոշ է։ Ֆրանսիացի հարձակվողը ոչ մի կերպ չի հարմարվում Սաուդյան Արաբիայում բնակվելուն և պատրաստ է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ի լրագրող Էդ Արոնսը, ստեղծված իրավիճակում 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Բացի «ազնվականներից», Բենզեմայի ծառայություններով հետաքրքրված է նաև նրա հարազատ ակումբը` «Լիոնը»։ Հաղորդվում […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրում Գանայի հավաքականը B խմբի շրջանակում մրցեց Մոզամբիկի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում գանացիներն ունեին խաղային առավելություն և Ջորդան Այուի դուբլի շնորհիվ տևական ժականակ հաղթում էին 2:0 հաշվով։ Թվում էր` «սև աստղերը» հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին մոզամբիկցիները, ովքեր մրցավարի կողմից ավելացված ժամանակում կարողացան ոչ միայն կրճատել, […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»` 8-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ «Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նվաճեց կարիերայի հերթական տիտղոսը` 25-րդը։ Մխիթարյանը կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ է դառնում Իտալիայի Սուպերգավաթակիր։ Բացի վերոնշյալ Իտալիայի երկու Սուպերգավաթներից, Մխիթարյանը 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023