Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց «Նոթինգհեմ Ֆորեսթից»։ Մերսիսայդյան գրանդի հաղթանակ գոլը 90+7-րդ րոպեին խփեց Ալեքսիս Մաքալիսթերը։ Դարպասի գրավումը հաստատեց միայն VAR համակարգը։ Գոլային դրվագում հյուրերի ավագ Վիրջիլ վան Դեյկի մոտ խաղից դուրս իրավիճակ էր կասկածվում, բայց վճռորոշ եղան միլիմետրերը։ «Ֆորեսթի» պաշտպան Օլա Այնան ոտնաթաթով «փակել» էր խաղից դուրս […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ «Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Նիկո Օ’Ռայլին։ «Նյուքասլի» գոլը խփեց Լյուիս Հոլը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 56 միավորով երկրորդ տեղում է։ Մանկունիական գրանդն այժմ ընդամենը 2 միավորով է զիջում առաջնության առաջատար «Արսենալին»։ «Նյուքասլը» 36 միավորով 10-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
«Բրայթոնի» կիսապաշտպան Ջեյմս Միլները դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։ «Բրենթֆորդի» դեմ 27-րդ տուրի խաղում (2:0) 40-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում դաշտ է դուրս եկել 654-րդ անգամ` շրջանցելով Գարեթ Բարիի պատմական ռեկորդը։ Միլները Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է դեռ 2002թ. նոյեմբերի 10-ին։ Անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում 230 հանդիպում անցկացրել է «Լիվերպուլում», 147 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Չելսին» սեփական դաշտում միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել «Բարնլիին». գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ազնվականներից» 4-րդ րոպեին հաշիվը բացեց Ժոաո Պեդրոն։ Լիամ Ռոսենյորի գլխավորած թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն տանտերերը 72-րդ րոպեին` Ուեսլի Ֆոֆանայի հեռացումից հետո, մնացին 10 ֆուտբոլիստով։ Քանակական առավելություն ստացած «Բարնլին» 90+3-րդ րոպեին Զիան Ֆլեմինգի խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեց։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News–ը։ Մանկունիական գրանդն այժմ կիսապաշտպանների ցանկ է կազմում, որոնց ամռանը փորձելու է ձեռք բերել` դաշտի կենտրոնն ամրապնդելու համար։ «Կարմիր սատանաները» մանրամասն հետևում են արգենտինացի ֆուտբոլիստի շուրջ զարգացումներին։ 27-ամյա կիսապաշտպանի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։ Մաքալիսթերը մերսիսայդյան գրանդում հանդես […]
Ավելին
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» Ստամբուլում 3:0 հաշվով անսպասելի հաղթանակ տարավ «Ֆեներբահչեի» նկատմամբ։ «Անտառապահներից» մեկական գոլ խփեցին Մուրիլիոն, Իգոր Ժեզուսն ու Մորգան Գիբս-Ուայթը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Անգլիայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Քրիստալ Փելասը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Զրինսկիին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Անգլիական ակումբից 44-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայիլա Սարը, իսկ Բոսնա և Հերցեգովինայի չեմպիոնը 55-րդ րոպեին պատասխանեց Կարլո Աբրամովիչի դիպուկ հարվածով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Սելհուրսթ Փարկ» ստադիոնում։
Ավելին
Անգլիայի 31-րդ տուրում «Արսենալը» «Մոլինյու» ստադիոնում չկարողացավ հաղթել առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին». գրանցվեց 2:2 հաշիվը։ «Զինագործները» Բուկայո Սակայի ու Պիերո Հինկապիի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց «գայլերը» կարողացան խուսափել պարտությունից։ Նախ` 61-րդ րոպեին Ուգո Բուենոն կրճատեց հաշիվը, ապա` 94-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորիի ինքնագոլը ոչ-ոքի պարգևեց «Վուլվզին»։ «Արսենալը» 58 միավորով առաջին տեղում է, «Վուլվերհեմփթոնը» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նյուքասլը» Բաքվում 6:1 հաշվով ջախջախեց «Քարաբախին»։ Անգլիական ակումբից անհավատալի հանդիպում անցկացրեց Էնթոնի Գորդոնը, որը գրանցեց պոկեր` բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում։ 24-ամյա վինգերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի ու լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղ բարձրացավ։ Նա զիջում է միայն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, որն […]
Ավելին
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Լոս Անջելեսը» մրցակցի դաշտում 6:1 հաշվով ջախջախել է Հոնդուրասը ներկայացնող «Ռեալ Էսպանիային»։ Ամերիկյան ակումբից փայլել է «Տոտենհեմի» նախկին վինգեր, հարավկորեացի անվանի ֆուտբոլիստ Հին Մին Սոնը, որը գրանցել է մեկ գոլ ու երեք ասիստ։ Մարկ Դոս Սանթոսի գլխավորած թիմից հեթ-տրիկ է ձևակերպել Դենիս Բաունգան, մեկական անգամ էլ աչքի են […]
Ավելին
1 49 50 51 52 53 791

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026