Դիոգու Ժոտան և Ժորժե Կոշտան հետմահու պարգևատրվել են, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան նախկին ֆուտբոլիստներին շնորհել է «Արժանիքի շքանշանի կոմանդորի» բարձրագույն կոչում։ Մրցանակները հանձվնել է նրանց ամենամոտ հարազատներին։ Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն էլ Ժոտային և Կոշտային շնորհել է «Սպորտային վաստակի համար» պատվո նշան։ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիեգու […]
Ավելին
«Ֆեներբահչեն» Ժոզե Մոուրինիոյին պաշտոնանկ անելուց հետո սկսել է նրա համար փոխարինող փնտրել։ Լրագրող Յագիզ Սաբունջօղլուն սոցցանցերում գրում է, որ թուրքական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Լուչիանո Սպալետիի ու Անգե Պոստեկօղլուի տարբերակները։ «Ֆեներբահչեն» բանակցել է նրանց հետ` քննարկելով հավանական համագործակցության տարբերակները։ Սերկան Համազօղլուն էլ հայտնում է, որ ստամբուլյան ակումբը հետաքրքրված է «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը տեղափոխվել է «Գալաթասարայ», հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ 34-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 4,5 միլիոն եվրո։ Գերմանացի ֆուտբոլիստը մանկունիական գրանդից հեռացել է անվճար։ Գյունդողանը «Սիթիում» հանդես է եկել 2016-2023 ու 2024-25 թվականներին, 358 […]
Ավելին
Հաստատվել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման նախաղային ծրագիրը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը կկայանա օգոստոսի 5-ին «Հանրետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում, մեկնարկը` ժամը 12:00։ Պորտուգալիայի հավաքականի նախաղային մարզումը կմեկնարկի ժամը 18:00-ին, վայրը` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա։ […]
Ավելին
Լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Կրեմոնեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իտալիայի Ա սերիան ներկայացնող ակումբը մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր է ստորագրել 38-ամյա ֆուտբոլիստի հետ։ Վարդին 2012-2025 թթ. հանդես է եկել «Լեսթերում», 500 խաղում խփել է 200 գոլ, կատարել 71 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը տեղափոխվել է «Միդլսբրո», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` Չեմպիոնիփը ներկայացնող ակումբը սլովակ հարձակվողի տրանսֆերը գնել է 7,5 միլիոն եվրոյով։ Այս գործարքը դարձել է «Սլովանի» պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքն ու գերազանցել Անդրաժ Շպորարի ռեկորդը։ 2020 թ. հունվարին Լիսաբոնի «Սպորտինգը» սլովենացի հարձակվողին […]
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» շվեդ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 144 միլիոն եվրո և իրականացրել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հուլիսին նույնպես գրանցել էր «Լիվերպուլը», որը 125 միլիոն եվրոյով «Բայերից» […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» կգնի «Անտվերպենի» դարպասապահ Սենե Լամենսին, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Կարմիր սատանաները» բելգիացի դարպասապահի տրանսֆերը համաձայնեցրել են ու նրա տեղափոխության համար կվճարեն 21 միլիոն եվրո։ Գործարքում կներառվեն նաև տարբեր հավելավճարներ։ Մանկունիական գրանդը փորձել է ձեռք բերել «Ասթոն Վիլայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, սակայն գործարքը ձախողվել է։ 23-ամյա Լամենսն արդեն Մանչեսթերում […]
Ավելին
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Քաղաքաբնակները» իտալացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը ձեռք կբերի 30 միլիոն եվրոյով։ Գործարքում կներառվեն նաև տարբեր պարգևավճարներ։ 26-ամյա ֆուտբոլիստը մանկունիական գրանդի հետ երկարաժամկետ պայմանագիր կստորագրի, իսկ սեպտեմբերի 1-ին բուժզննում կանցնի։ Դոնարուման «Սիթիում» կփոխարինի Էդերսոնին։ Բրազիլացի դարպասապահը կարիերան շարունակելու է «Ֆեներբահչեում» Դոնարուման 2021թ. հուլիսից հանդես էր […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կտեղափոխվի «Ֆեներբահչե», հայտնում է ինսայդեր Ֆաբրցիո Ռոմանոն։ Թուրքական ակումբը համաձայնեցրել է գործարքն ու բրազիլացի դարպասապահի տեղափոխության համար կվճարի 13-14 միլիոն եվրո։ 32-ամյա դարպասապահը նաև անձնական պայմանագիր է համաձայնեցրել Ստամբուլը ներկայացնող ակումբի հետ։ Այժմ «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասաապահ Ջանլուիջի Դոնարումային` որպես Էդերսոնի փոխարինող։ Էդերսոնն անգլիական գրանդում հանդես էր գալիս […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026