Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Վիկտոր Դյոկերեշը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարտին Սուբիմենդին։ Լոնդոնյան գրանդը 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» մոտակա հետապնդող «Մանրեսթեր Սիթիից» առաջ է 9 միավորով, բայց մանկունիական գրանդն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու փետրվարի 8-ին մրցակցի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին»։ «Ազնավականներից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Քոուլ Պալմերը` գրանցելով հեթ-տրիկ։ Անգլիացի կիսապաշտպանը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում` երկու անգամ աչքի ընկնելով 11-մետրանոցից։ 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի նախորդ 13 խաղերում խփել էր 4 գոլ։ «Գայլերի» գոլը խփեց Տոլուվալասե Արոկոդարեն։ «Չելսին» 43 միավորով 5-րդն է, […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ «Կարմիր սատանաներից» գոլով աչքի ընկան Բրայան Մբեումոն և Բրունու Ֆեռնանդեշը։ Լոնդոնյան ակումբը 29-րդ րոպեից` թիմի ավագ Քրիստան Ռոմերոյի կարմիր քարտից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Տոտենհեմը» գոլերը բաց թողեց արգենտինացի պաշտպանի հեռացումից հետո։ Մանկունիական գրանդը Մայքլ Կարիկի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց […]
Ավելին
Անվանի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կտեղափոխվի «Սելթիկ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Օքսլեյդ-Չեմբերլենն արդեն Գլազգոյում է և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է թուրքական «Բեշիկթաշը», որտեղ հանդես էր գալիս 2023թ. օգոստոսից, 50 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 ասիստ։ Անգլիացի […]
Ավելին
«Չելսիի», «Միլանի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկո վան Գինկելը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին։ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը «Չելսիին» պատկանել է 2013-2021 թվականներին, բայց նա լոնդոնյան ակումբի հիմնական թիմում անցկացրել է ընդամենը 4 խաղ։ Նա ևս 10 հանդիպման մասնակցել է «ազնվականների» Մ23 թիմում։ Կիսապաշտպանը 2014/15 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Միլանում»` գրանցելով […]
Ավելին
Ֆրանսիական հեղինակավոր Canal+ հեռուատաալիքը ներկայացրել է իր վարկածով 21-րդ դարի լավագույն հարձակվողներին։ Ցանկը կազմվել է լրագրողների և նախկին ֆուտբոլիստների շրջանում անցկացված հարցման հիման վրա։ 21-րդ դարի լավագույն հարձակվողները` ըստ Canal+ հեռուստաալիքի Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։ «Քաղաքաբնակներից» դուբլ է գրանցել Օմար Մարմուշը, աչքի է ընկել նաև Տիջանի Ռեյնդերսը։ «Նյուքասլի» գոլը խփել է Էնթոնի Էլանգան։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 2:0 հաշվով։ Այսպիսով, մանկունիական գրանդը 4 տարի անց դուրս է եկել […]
Ավելին
«Արսենալը» Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցն է։ Մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «զինագործները» լոնդոնյան դերբիում նորից հաղթեցին «Չելսիին». գրանցվեց 1:0 հաշիվը։ Հանդիպման միակ գոլը 90+7-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 3:2 հաշվով։ «Արսենալը» 8 տարվա դադարից հետո կխաղա Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Նախորդ անգամ լոնդոնյան […]
Ավելին
«Քրիսթալ Փելասը» գնել է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Յորգեն Շտրանդ Լարսենի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբւ պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «արծիվները» նորվեգացի հարձակվողի տեղափոխության համար «գայլերին» վճարել են 49,7 միլիոն եվրո։ Գործարքը դարձել է «Քրիսթալ Փելասի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը` գերազանցելով Բրենան Ջոնսոնի ռեկորդը։ Ուելսցի վինգերին ակումբը […]
Ավելին
«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան չի տեղափոխվի «Միլան», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոսոներին» Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերից հրաժարվել է կրկնակի բուժզննումից հետո։ Calciomercato-ի լրագրող Դանիելե Լոնգոն սոցցանցերում գրում է, որ իտալական գրանդը փետրվարի 2-ին լրացուցիչ բուժզննում է անցել, որը 28-ամյա հարձակվողը ձախողել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» Մատետայի տեղափոխության համար […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026