Գրեհեմ Փոթերը նշանակվել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ 49-ամյա մասնագետը փոխարինել է Խուլիեն Լոպետեգիին։ Վերջինս հունվարի 8-ին է պաշտոնանկ արվել։ Փոթերն առավել հայտնի է Լոնդոնի «Չելսին» գլխավորելու շնորհիվ, որտեղ աշխատել է 2022 թ. սեպտեմբերից մինչև 2023 թ. […]
Ավելին
«Լիվերպուլի» նախկին դարպասպահ Լորիս Կարիուսը կարող է կարիերան շարունակել գերմանական Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Շալկե-04»-ում, հայտնում է Sky Sport-ը։ Գելզենկիրխենը ներկայացնող ակումբը ցանկանում է ձմեռյաին տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել 31-ամյա դարպասպահի հետ։ Կողմերն այդ հարցում ակտիվ բանակցություններ են վարում և մոտ են համաձայնության հասնելուն։ Կարիուսն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ «Շալկեն» Կարիուսին դիտարկում է` որպես […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Տոտենհեմը» սեփական դաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Կարելի է ասել` անակնկալ արդյունք գրանցվեց. լոնդոնյան ակումբը 86-րդ րոպեին 18-ամյա կիսապաշտպան Լուկաս Բերգվալի խփած գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։ Այսպիսով, ընդտվեց «Լիվերպուլի» 24 խաղից բաղկացած անպարտելության տպավորիչ շարքը։ Մերսիսայդյան գրանդը նախորդ անգամ պարտվել էր 2023 թ. սեպտեմբերի 19-ին, երբ Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Կոտդիվուարցի լեգենդար ֆուտբոլիստ Յայա Տուռեն ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 41-ամյա մասնագետն այսուհետ կարող է աշխատել նաև որպես գլխավոր մարզիչ։ Տուռեն այժմ ընդգրկված է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ նախկինում աշխատել է բելգիական «Ստանդարդում», Գրոզնիի «Ախմատում», Դոնեցկի «Օլիմպիկում», մարզել է Լոնդոնի «Տոտենհեմի» երիտասարդական թիմը։ Հիշեցնենք, որ նախկին կիսապաշտպանը կարիերայի ընթացքում հանդես […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Նյուքասլը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Արսենալի» դեմ։ «Կաչաղակները», չնայած «զինագործների» մեծ ճնշմանը, կարողացավ շոկի ենթարկել մրցակցին ու հաղթել 2:0 հաշվով։ Հյուրերի գոլերը խփեցին Ալեքսանդր Իսակն ու Էնթոնի Գորդոնը։ Էդի Հաուի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Տոտենհեմը» երկարաձգել է պայմանագիրն ակումբի ավագ, վինգեր Հին Մին Սոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն այժմ ուժի մեջ է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հարավկորեացի ֆոըտբոլիստը լոնդոնյան ակումբին միացել է 2015 թ. օգոստոսին, 431 խաղում խփել 169 գոլ, կատարել 90 ասիստ։ 32-ամյա եզրային հարձակվողը «Տոտենհեմի» պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն է և լավագույն […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի վերջին խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» մրցակից դաշտում մրցել է «Վուլվերհեմփթոնի» դեմ։ Հյուրերը հերթական տպավորիչ հանդիպում են անցկացրել և 6-րդ անընդմեջ հաղթանակը տարել` առավելության հասնելով 3:0 հաշվով։ Նունու Էսպիրիտու Սանտուի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Մորգան Գիբս-Ուայթը, Քրիս Վուդն ու Թոնի Ավոնիյին։ «Ֆորեսթը» միավորների քանակը հասցրել է 40-ի ու երրորդ տեղում […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք 50 ֆուտբոլիստներին։ 11. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») – 130 մլն եվրո 12. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի») – 130 մլն եվրո 13. Դեկլան Ռայս («Արսենալ») – 110 մլն եվրո 14. Մարտին Էդեգոր («Արսենալ») – 110 մլն եվրո 15. Պեդրի («Բարսելոնա») – 100 մլն եվրո 16. Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ») – 100 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Դիտարժան և դինամիկ պայքարում անցած խաղում կողմերը գոլառատ ոչ-ոքի գրանցեցին` 2-2։ «Կարմիր սատանաներից» 52-րդ րոպեին հաշիվը բացեց Լիսանդրո Մարտինեսը, որին մերսիսայդյան գրանդը պատասխանեց Կոդի Գակպոյի ու Մոհամեդ Սալահի դիպում հարվածներով։ Առաջ անցնելով հաշվի մեջ` թվում էր, թե «Լիվերպուլը» բաց չի թողնի հաղթանակը, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Զինագործները» չկարողացան կոտրել «ճայերի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Լոնդոնյան ակումբից հաշիվը 16-րդ րոպեին բացեց Էթան Նվաներին, որին տանտերերը 61-րդ րոպեին պատասխանեցին Ժոաո Պեդրոյի իրացրած դիպում 11-մետրանոց հարվածով։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 40 միավորով երկրորդ տեղում է և 5 միավորով հետ է առաջատար «Լիվերպուլից»։ Մերսիսայդյան […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023