Ասիական Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ալ Նասրը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ գոլառատ պայքարում, որն ավարտվեց «Ալ Նասրի» հաղթանակով` 4:3 հաշվով։ Լուիշ Կաշտրուի թիմից կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի և մեկ ասիստի հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Անդերսոն Տալիսկային։ Նշենք, որ 2023/24 մրցաշրջանում […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ը, 20-ամյա ֆուտբոլիստի և «ռեկորդ մայսթերի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման շուրջ կողմերը դեռևս բանակցություններ չեն վարում։ Աղբյուրի փոխանցմամբ` երիտասարդ ֆուտբոլիստի աշխատավարձը, հավելավճարները ներառյալ, այժմ 9 մլն եվրո է։ «Լավ պայմանագիր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Կոպենհագենի» դեմ։ Կողմերը բավական համառ պայքար ծավալեցին, որն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 1:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեց 72-րդ րոպեին Հարի Մագուայերի խփած միակ գոլը։ Նշենք, որ դանիական ակումբը 90+7-րդ րոպեին խաղը փրկելու հիանալի հնարավորություն էր ստացել, սակայն Ջորդան Լարսոնը […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 2-ի 11-րդ տուրում «Ամյենը» հյուրընկալվելիս մրցեց «Անսիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ամյենի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 34-ամյա անգլիացի անվանի հարձակվող Էնդի Քերոլը, ով 39-րդ րոպեին դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 1:1։ Հիշեցնենք, որ Քերոլն առավել հայտնի է «Լիվերպուլի», «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» կազմում ունեցած մրցելույթների շնորհիվ։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Զինագործները» հանդիպման ընթացքում մինչև 77-րդ րոպեն պարտվում էին 0:2 հաշվով, սակայն Միկել Արտետայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքը` մեծ դժվարությամբ կորզելով ոչ-ոքի։ «Ազնվականների» կազմից գոլերը խփեցին Քոուլ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Դամակի» նկատմամբ։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով 56-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։ Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 22 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիայի ֆուտբոլային միությունն սկսել է դիտարկել հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին փոխարինելու տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Սաութգեյթը կհեռացվի պաշտոնից, եթե «երեք առյուծները» ձախողեն Եվրո-2024-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` նման զարգացման դեպքում Անգլիայի ֆուտբոլային միությունը պատրաստ է պայմանագիր առաջարկել «Նյուքասլի» ներկայիս գլխավոր մարզիչ Էդի Հաուին, ում տեսնում են որպես Սաութգեյթի երկարաժամկետ փոխարինող։ Այդուհանդերձ, Հաուն հետաքրքրված չէ […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում F խմբի շրջանակում Բրյուսելում կայանում էր Բելգիա – Շվեդիա հանդիպումը, սակայն, այն անավարտ մնաց առաջին կեսից հետո. այդ պահին լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։ Հանդիպման ընթացքում մարզադաշտից 5 կմ հեռավորության վրա ահաբեկչական գործողություն էր տեղի ունեցել, ինչի ժամանակ սնպանվել էին Շվեդիայի հավաքականի երկու երկպագուներ։ Կողմերն անվտանգության նկատառումներից ելնելով` որոշել էին […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենաշոկային տրանսֆերները, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ ցանկը բաղկացած է 32 տրանսֆերից, որում ընգրկվել են նաև Ռոբինիոն («Ռեալ Մադրիդ» -> «Մանչեսթեր Սիթի», 2008 թ.), Ֆերնանդո Տորեսը («Լիվերպուլ» -> «Չելսի», 2011 թ.), Յոհան Կրոյֆը («Այաքս» -> «Ֆեյենորդ», 1983 թ.), Կարլոս Տևեսը («Մանչեսթեր Յունայթեդ» -> «Մանչեսթեր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023