«Բարսելոնան» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Լուկա Վուշկովիչի ծառայություններով, հաստատում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Կատալոնական գրանդը մանրամասն ուսումնասիրում է 19-ամյա ֆուտբոլիստի խաղը։ «Բլաուգրանան» մտադիր է քայլեր ձեռնարկել` ամռանը նրա տրանսֆերը գնելու համար։ «Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը շատ բարձր է գնահատում Վուշկովիչի խաղային որակները։ «Բարսելոնան» խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխության համար նախնական բանակցություններ է վարել լոնդոնյան ակումբի հետ։ […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սանդեռլենդը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն (0:1) է մրել 3-րդ լիգան ներկայացնող «Փորթ Վեյլից»։ Կարիերայում առաջին անգամ «Սանդեռլենդի» հիմնական թիմի հայտացուցակում է եղել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ֆին Գերագուսյանը, որը, սակայն, խաղաժամանակ չի ստացել։ Հայ հարձակվողը հանդես է գալիս «սև կատուների» Մ18 և Մ21 թիներում։ 18-ամյա ֆուտբոլիսն ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Փորթ Վեյլը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սանդեռլենդին»։ Հանդիպման միակ գոլը 28-րդ րոպեին խփեց նորզելանդացի հարձակվող Բեն Ուեյնը։ Հանդիպման հերոսներից էր նաև տանտերերի դարպասապահ Ջո Գաուչին` կատարելով 6 սեյվ։ «Փորթ Վեյլը» 1953/54 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ դուրս է եկել Անգլիայի […]
Ավելին
Ավստրալիայի Լիգա Ա-ի 20-րդ տուրում «Մելբուռն Վիքթորին» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Սիդնեյի» հետ։ 34-րդ րոպեին հյուրերից տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով հանդիպման հաշիվը բացել է իսպանացի լեգենդար կիսապաշտպան Խուան Մատան։ «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Վալենսիայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2025թ. սեպտեմբերից է հանդես գալիս ավստրալական ակումբում, 20 խաղում խփել է 4 գոլ, […]
Ավելին
«Նյուքասլի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (3:1) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ստացել է ընթացիկ մրցաշրջանի իր 6-րդ դեղին քարտը` որակազրկվելով երկու խաղով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 55-ամյա մասնագետը «քաղաքաբնակների» խաղը տեխնիկական գոտուց չի ղեկավարի «Վեսթ Հեմի» և «Չելսիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ ու 32-րդ տուրերի հանդիպումներում, որոնք կկայանան հանապատասխանաբար […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ։ Տանտերերին 18-րդ րոպեին առաջ մղեց Հարվի Բարնսը, որին «քաղաքաբնակները» պատասխանեցին Օմար Մարմուշի դուբլով և Սավինիոյի գոլով։ «Նյուքասլը» Մարմուշի կարիերայի «ամենասիրելի» թիմն է։ Եգիպտոսցի հարձակվողը «կաչաղակների» դեմ 5 խաղում խփել է արդեն 7 գոլ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում արդեն […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 4:2 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռեքսհեմին»։ Տանտերերը 18-րդ րոպեին Սեմ Սմիթի ջանքերով բացեցին հաշիվը։ Նախքան ընդմիջում` 40-րդ րոպեին, լոնդոնյան ակումբը հավասարեցրեց հաշիվը. ինքնագոլ գրանցեց մրցակցի դարպասապահ Արթուր Օկոնկվոն։ 78-րդ րոպեին Կալամ Դոյլը նորից առաջ մղեց Ֆիլ Պարկինսոնի գլխավորած թիմին, սակայն 82-ին Ջոշ Աչեամպոնգը լուսատախտակին վառեց […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արսենալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայանցող «Մանսֆիլդ Թաունին»։ «Զինագործների» հաղթական գոլերը խփել են Նոնի Մադուեկեն ու Էբերեչի Էզեն։ Տանտերերից աչքի է ընկել Վիլիամ Էվանսը։ Նշենք, որ լոնդոնյան գրանդին հաղթանակը հեշտ չի տրվել. հյուրերի դարպասապահ Կեպա Արիսաբալագան 4 սեյվ է կատարել։ Միկել Արտետայի գլխավորած թիմը […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Արնե Սլոթի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էնդրյու Ռոբերտսոնը, Մոհամեդ Սալահն ու Կյորտիս Ջոնսը։ Տանտերերից աչքի ընկավ Հվան Հի Չհանը։ Մերսիսայդյան գրանդը ռևանշի հասավ «գայլերից» օրեր առաջ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում կրած անսպասելի պարտության (1:2) համար։ Այսպիսով, «կարմիրները» դուրս եկան մրցաշարի քառորդ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Սանդեռլենդ Մ21»-ը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վոթֆորդի» հասակակիցների թիմին։ 52-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Ֆին Գերագուսյանը։ Հայ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 24 խաղում խփել է արդեն 13 գոլ, կատարել 2 ասիստ։ «Սանդեռլենդի» մինչև 21 տարեկանների թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ «Վոթֆորդն» ավարտեց մրցելույթը։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026