Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Կայրաթը» մրցեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ։ Գերլարված պայքարում անցած խաղում Ղազախստանի չեմպիոնը հաղթեց 1:0 հաշվով։ Տանտերերի հաղթական գոլը 90-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ «Սլովանը» 65-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր գանացի կիսապաշտպան Իբահիմ Ռահիմը։ Հյուրերի կազմից հանդիպումը մեկնարկից սկսել էր նաև Հայաստանի […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր։ 46-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Ջոն վան’տ Սխիպին։ Մելիքյանը 2021 թ. փետրվարից մարզում էր «Փյունիկը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 193 խաղում տարել է 115 հաղթանակ, գրանցել 31 ոչ-ոքի, կրել 47 պարտություն, երկու […]
Ավելին
Ջոն վան’տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ ՀՖՖ-ն և նիդերլանդցի մասնագետը որոշել են փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությումը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր անկեղծ շնորահակալությունն է հայտնել 61-ամյա մասնագետին և նրա անձնակազմին պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար։ Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով։ Հայաստանի […]
Ավելին
Վարշավայի «Լեգիայի» պաշտպան Յան Զյուլկովսկին մոտ է կարիերան «Ռոմայում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան», սակայն նա ցանկանում է տեղափոխվել «Ռոմա»։ Հռոմեական ակումբը Զյուլկովսկիի տրանսֆերի հարցում առաջիկա ժամերին կշարունակի բանակցել «Լեգիայի» հետ։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «ջալոռոսին» լեհ ֆուտբոլիստի տեղափոխության համար «բանակայիներին» առաջարկել է 6 միլիոն եվրո […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է աշխատանքի անցնել Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի հավաքականում, հայտնում է Mediamax-ը։ «Ուզբեկստանի հավաքականի` ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելը մոտիվացրել է նաև տարածաշրջանի մյուս երկրներին, ուստի այս առաջարկն անակնկալ չէր ինձ համար։ «Արարատ-Արմենիայից» հեռանալուց հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստանում, բայց ոչ մեկը դեռ չեմ ընդունել։ Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցից կախված կլինի […]
Ավելին
Ջոն վան’տ Սխիպը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, սոցցանցերում գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ «Քիչ առաջ Կասկադի սրճարաններից մեկում Ջոն վան’տ Սխիպը, օգնական Արոն Վինտերն ու վերջինիս կինը գինի էին վայելում: Վերջին անգամ Երևանում: Վան’տ Սխիպն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ»,- գրել է Մելիքսեթյանը։ 61-ամյա մասնագետը Հայաստանի հավաքականը մարզում է այս […]
Ավելին
Կազանի «Ռուբինն» ու Ուգոչուկվու Իվուն երակարձգել են պայմանագիրը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 63 խաղում խփել է 2 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից Посмотреть эту публикацию в Instagram Публикация […]
Ավելին
Սլովակիայի Նայք լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Պոդբրեզովային»։ «Սլովանից» հերթական տպավորիչ ու արդյունավետ հանդիպումն է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` գրանցելով գոլ ու ասիստ։ 31-ամյա ֆուտբոլիստը նախ 10-րդ րոպեին օգնել է գոլ խփել Դավիդ Ստրելեցին, ապա 45+1-րդ րոպեին ինքն է աչքի ընկել 11-մետրանոցից։ Վլադիմիր Վայսի […]
Ավելին
Շվեդիայի բարձրագույն խմբի` Ալսվենսկանի 18-րդ տուրում «Բրոմապոյկարնան» անհավանական խաղում 6:4 հաշվով սեփական դաշտում հաղթել է «Նորշյոպինգին»։ «Նորշյոպինգը» 36-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 4:1 հաշվով, սակայն տանտերերը հետագայում կարողացան 5 անպատասխան գոլ խփել ու անհավատալի comeback անել։ «Բրոմապոյկարնայից» հեթ-տրիկ գրանցեց Վիկտոր Լինդը, Ադամ Յակոբսենն աչքի ընկավ երկու, իսկ Վիլմեր Ուդելֆալկը` մեկ անգամ։ «Նորշյոպինգից» դուբլ ձևակերպեց Դավիդ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփել է կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։ «Կրասնոդարի» ավագն արդյունավետ է մեկնարկել նոր մրցաշրջանը և 3 խաղում 1 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ Մուրադ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025