Ղազախստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Աստանան» հյուրընկալվելիս մրցում է «Կասպիյի» դեմ։ Հանդիպման 8-րդ րոպեին «Աստանային» առաջ է մղել Տիգրան Բարսեղյանը` եզրափակելով Աբաթ Այմբետովի փոխանցումը։ Հավելենք, որ հայազգի հարձակվողը Ղազախստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 4 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ն, հնարավոր է, իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերում չեղարկի արտագնա գոլի օրենքը։ Ինչպես տեղեկացնում է The Times-ի լրագրող Մարտին Ցիգլերը, այդ հարցը քննարկվել է մայիսի 28-ին տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի բաժնի հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում։ Հանձնաժողովի բոլոր անդամները որոշել են ամբողջությամբ վերացնել այդ օրենքը։ Այժմ պետք է ՈՒԵՖԱ-ի գործկոմի թույլտվությունը, որպեսզի այդ որոշումն […]
Ավելին
#FootGoal-ի հերթական թողարկումը նվիրված է Չեմպիոնների լիգայի եզրափակչին. «Մանչեսթե՞ր Սիթի» թե՞«Չելսի». ո՞վ կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրի Instagram-ի էջից, 30-ամյա ֆուտբոլիստը փոխել է ակումբային գրանցումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Չալըշրը 2․5 տարվա պայմանագիր է կնքել դանիական «Սիլկեբորգ» ակումբի հետ, որը ներկայացնում է երկրի երկրորդ դիվիզիոնը։ Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը սույն թվականի հունվարից հանդես էր հունական «Ապոլոնում», որի կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Այսօր՝ մայիսի 27-ին, պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իսպանական «Կադիսում»: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, ով ելույթ կունենա Իսպանական Լա լիգայում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է տեղափոխության մանրամասների, կայացած տրանսֆերի հարցում Խոակին Կապառոսի դերի և նոր թիմից իր սպասելիքների մասին: «Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ եք, «Աստանայի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել իսպանական «Կադիսի» հետ։ Պայմանագրի ստորագրումից և հայազգի ֆուտբոլիստին ներկայացնելուց հետո անդալասուկան ակումբն իր սոցցանցերի օգտահաշիվներում հայերենով բարի գալուստ է մաղթել Հարոյանին՝ գրելով հետյըալը երկտողը․ «Բարի գալուստ Հարոյան»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իսպանական Լա լիգան ներկայացնող «Կադիսի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է ստորագրել ղազախական «Աստանայի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անդալասուական ակումբն «Աստանայի» հետ համաձայնության է հասել հայազգի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչը 2023 թ․ հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանայի» շարքերը համալրել է սույն թվականի փետրվարին, […]
Ավելին
Ինչպես գիտեք, մայիսի 24-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր պատրաստվելու են հունիսի 1-ին և 5-ին Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին։ Հրավիրված ֆուտբոլիստների ցանկում չի եղել հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչը լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Այդ ամենի հետ կապված՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական […]
Ավելին
Երեկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։ Հիմնական կազմից բացակայում էին մի շարք անուններ, բայց դե մեր պատմության լավագույն ֆուտնոլիստի չլինելը ուղղակի աչք էր ծակում։ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հավաքական չէր հրավիրվել։ Իսպանացի մասնագետը, մեկնաբանելով իր ընտրությունը […]
Ավելին
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են հունիսի 1-ին և 5-ին Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ կայանալիք ընկերական խաղերին։ Այդ ցանկից բացակայում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ Faceobook-ի իր էջում կատարելով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023